Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մասնակցել է մանկապարտեզի հիմնարկեքի արարողությանը

27.07.2017

Հուլիսի 26-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում տեղի  ունեցավ մանկապարտեզի նոր շենքի հիմնարկեքի արարողություն, որին ներկա էր նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի ծրագրով քաղաքի կենտրոնում կկառուցվի նոր և ժամանակակից չափանիշներին համապատասխան մանկապարտեզի շենք՝ նախատեսված 150 երեխայի համար: Այդտեղ կտեղափոխվի այժմյան թիվ 8 մանկապարտեզը: Կրթօջախի կառուցման ֆինանսավորումն իրականացվում է ամերիկահայ բարերարներ Ռեյմընդ և Անի Հարթունյանների, Գրիշա Սուքիասյանի և Սոնիկ Արթունյանի հովանավորությամբ։ Մանկապարտեզի հովանավորներ Հարթունյան ամուսինները հիմնարկեքին ներկա էին իրենց մանկահասակ զավակների՝ Նաիրիի, Դվինի և Մեղեդիի հետ։ Փոքրիկները նույնպես իրենց ծնողների հետ միասին տեղադրեցին մանկապարտեզի հիմնաքարը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57