Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցավ կիրակնօրյա դպրոցի հանդիսավոր բացում 11.11.2016
Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցավ կիրակնօրյա դպրոցի հանդիսավոր բացում՝ ի հիշատակ կանադահայ Լուսին Պողոսյանի, ով մեծ ներդրում է ունեցել հայ երեխաներին դպրոցական ու հոգևոր կրթություն տալու գործում: Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի և հոգևոր դասի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ծնողներ ու դպրոցականներ: Միջոցառմանը մասնակցում էր Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ում օրհնությամբ էլ բացվեց հոգևոր այս կրթօջախը:...
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության, 2016թ. նոյեմբերի 1-ի դրությամբ մարզում հաշվառված է 6588 աշխատանք փնտրող անձ /Իջևանում 2223, Դիլիջանում 2268, Բերդում 974, Նոյեմբերյանում 1123/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 428-ը...

Հանդիպում-քննարկում սոցիալական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ 10.11.2016
Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ սոցիալական աշխատողի օրվան նվիրված հանդիպում-քննարկում, որը նախաձեռնել էր մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը Վորդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության մարզային գրասենյակի աջակցությամբ: Մասնակցում էին սոցիալական ոլորտի պատասխանատուներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը ողջույնի խոսքով բացեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Իր և Տավուշի մարզպետ Հովիկ...

Մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը 10.11.2016
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը, որի կազմում էին պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը, ծրագրերի համակարգող Քրիստոֆեր Հերթը, պաշտպանական բաժնի համակարգող Զուրաբ Բուրդուշին: Հանդիպմանը ներկա էր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Հովիկ Աբովյանը բարձր գնահատեց Կարմիր խաչի կողմից իրականացվող աշխատանքները մարզում և շնորհակալություն հայտնեց կազմակերպությանը...
Նոյեմբերի 8-ին Դիլիջանի քաղաքապետարանում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ Տավուշի մարզի 2017-2025թ.թ. զարգացման ռազմավարական ծրագրի մշակմանը և համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի կազմմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությունը բացեց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, մարզպետարանի պատասխանատուներ, մարզի...

Քննարկվեց ՀՀ կառավարության ծրագրի իրականացման հանձնարարականներից բխող աշխատանքների կատարման ընթացքը 07.11.2016
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում քննարվեց հոկտեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության և ՀՀ կառավարության ծրագրի իրականացման հանձնարարականներից բխող աշխատանքների կատարման ընթացքը, որն ըստ ոլորտների ներկայացրին մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուները: Մարզպետ Հովիկ...


