Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում ստեղծվել է մարզային հանձնաժողով

02.03.2017

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.02.2017թ. կայացած նիստում ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականը՝ <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում իրականացվող աշխատանքների նպատակով ՀՀ Տավուշի մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով: Կազմում ընդգրկված են մարզպետարանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, նախագահն է տարածքային ինքնակառավարման և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը: Հանձնաժողովն արդեն ունի աշխատանքների կատարման ժամանակացույց: Համապատասխան շրջաբերականներ կուղարկվեն նաև համայնքների ղեկավարներին: Այսօր հանձնաժողովն անցկացրեց առաջին նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա նշեց, որ սա յուրաքանչյուր տարվա այս ժամանակահատվածում հայտարարված միամսյակը չէ, այս ծրագրում ընդգրկված են երկարարտև ու շարունակական կատարման միջոցառումներ: Հորդորեց աշխատանքներում ներգրավել մարզի համապատասխան կառույցներին, կրթական հաստատություններին, հասարակական կազմակերպություններին: Շեշտվեց, որ շրջակա միջավայրը մաքուր պահելը միայն այսօրվա խնդիր չէ, դա նաև դաստիարակության, կրթության խնդիր է, որի ուղղությամբ պետք է աշխատել դեռ նախադպրոցական հաստատություններից: Ծրագրի կետերի կատարման նպատակով նիստի ընթացքում քննարկվեցին նաև որոշ առաջարկներ և մտահղացումներ: Հանձնաժողովը պարբերաբար նիստեր կգումարի, որտեղ կքննարկվեն կատարված աշխատանքներն ու նոր առաջարկները: <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում կատարվող բոլոր աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն կտրվի Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57