Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

07.03.2017

   Սիրելի կանայք, աղջիկներ, մայրեր ու քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Մարտի 8-ի տոնը ևս մի հիանալի առիթ է մեր երախտագիտությունը, սերն ու քնքշանքն արտահայտելու Ձեր հանդեպ: Անգնահատելի է հայ կնոջ դերակատարությունը թե ազգային ավանդույթները պահպանելու, թե երեխաներին հայեցի դաստիարակություն տալու և թե ընտանիքի ամրությունը պահպանելու գործում: Իսկ այսօր արդեն հայ կինը կարող է նաև իր ակտիվ մասնակցությունը բերել մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքին, մեր նորանկախ Հայաստանի շենացմանը:
  Սիրելի կանայք, աղջիկներ, մայրեր ու քույրեր, մեկ անգամ ևս շնորհավորելով գարնանաբույր տոնի՝ Մարտի 8-ի առթիվ, մաղթում եմ Ձեզ գարնանային տրամադրություն ողջ տարվա ընթացքում, անսահման սեր ու քնքշություն: Եղեք միշտ գեղեցիկ ու երջանիկ:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57