Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 17.11.2017
Սիրելի ուսանողներ, իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու մաղթանքներն եմ հղում Ձեզ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: 1946թ. նոյեմբերի 17-ին Պրահայում ընթացող ուսանողների համաշխարհային կոնգրեսը այդ օրը հռչակեց Ուսանողության միջազգային օր՝ դրանով իսկ մեկ անգամ ևս ընդգծելով երիտասարդ լինելու, երիտասարդության գիտելիքները, կարողություններն ու հնարավորությունները երկրին ու հասարակությանը արդյունավետ ու նպատակին ծառայեցնելու կարևորությունը: Իսկ գրագետ, բանիմաց, մասնագիտական բարձր...

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ Տավուշի մարզում համընդհանուր ներառական կրթության ներդրման համատեքստում ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից պատվիրակված ՀՀ Տավուշի մարզում ,,Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրում,, ծրագրին նվիրված կլոր սեղան-քննարկում, որը վարեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Քննարկմանը մասնակցում էին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի...

ՄԱԶԾ-ի ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի 45 սահմանամերձ բնակավայրերում իրականացվում են շուրջ 10 բաղադրիչներով գյուղատնտեսական ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից: ՄԱԶԾ-ի ծրագրով նոյեմբերի 15-ին Բաղանիսում կազմակերպվել էր 2,7 հա միջին ինտենսիվության այգու ծառատունկ, որին Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ...

Հաղթեց Ոսկեվանի թիմը 14.11.2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի և Հայկական Կարմիր խաչի ընկերության 2017-2018թ.թ. համագործակցության ծրագրի շրջանակներում քաղաքացիական պաշտպանության վարչության ՀՀ Տավուշի մարզի 10 սահմանամերձ համայնքներում տեղակայված ՔՊ ստորաբաժանումների անձնակազմերի հետ 2017թ. հուլիսի 10-ից սեպտեմբերի 15-ը իրականացված առաջին օգնության դասընթացների ընթացքում ստացած գիտելիքները և հմտությունները գործնականում օգտագործելու նպատակով անցած շաբաթ օրը Ազատամուտ համայնքում...

Ըստ Տավուշի մարզի բուժհաստատություններից ստացված տեղեկատվության՝ 2017 թվականի հոկտեմբեր ամսին մարզի բուժհաստատություններում գրանցվել է 125 ծնունդ, ընդ որում 59 տղա և 66 աղջիկ երեխա: Վեց ծնունդ եղել է այլ մարզերից: Նշված ամսում <<Իջևանի ԲԿ>> ՓԲԸ-ում ծնվել է 42, <<Աչաջրի ԱԿ>> ՊՈԱԿ-ում` 10, << Իռ-Վինգ> > ՍՊԸ-ում` 30, <<Նոյեմբերյանի ԲԿ>> ՓԲԸ-ում` 33, <<Բերդի ԲԿ>> ՓԲԸ-ում` 8, <<Արծվաբերդի ԱԿ>> ՊՈԱԿ-ում` 2 մանկիկ: 27...

Սեմինար՝ ,,Յոդի հագեցվածության հիմնախնդիրները Հայաստանում,, թեմայով 13.11.2017
Առողջապահության ազգային ինստիտուտի օստիոպորոզի կենտրոնի նախաձեռնությամբ և Ջինիշյան հիմնադրամի ֆինանսավորմամբ այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում անցկացվեց սեմինար ,,Յոդի հագեցվածության հիմնախնդիրները Հայաստանում,, թեմայով: Մասնակցում էին էնդոկրինոլոգներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, մանկաբույժ- գինեկոլոգներ, վիճակագիրներ: Թեման ներկայացրին հանրային առողջապահության մասնագետներ Սիսակ Բաղդասարյանը, Մուշեղ Քեֆոյանը, Նարինե Գալստյանը և Աննա Ղուբաթյանը: Սեմինարավարները...