Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել մարզպետարանում

15.06.2018

   Այսօր՝ հունիսի 15-ին, ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել մարզպետարանում: Ընդունելության համար հերթագրվել էր 52 հոգի մարզի Իջևան, Դիլիջան քաղաքներից, Վազաշեն, Գանձաքար, Այգեհովիտ, Սարիգյուղ, Սևքար, Խաշթառակ, Աչաջուր, Ներքին Ծաղկավան, Վարագավան, Դեբեդավան գյուղերից, Երևան քաղաքից: Հերթագրված բոլոր քաղաքացիներն էլ հանդիպել են մարզպետին, ներկայացրել իրենց  խնդիրները: Իսկ ներկայացված հարցերը ամենատարբեր բնույթի էին: 24 հոգի աշխատանքի հարցով է դիմել մարզպետին: 6 հոգու դիմում դրամական աջակցության խնդրանքով էր: Մյուս քաղաքացիները սողանքի, հողի, ջրի, առողջական և այլ բնույթի հարցեր են ունեցել: Երևանից մարզպետի մոտ եկած քաղաքացին և մեկ քաղաքացի էլ Դիլիջանից նոր ծրագրերի գաղափարներով են մարզպետի մոտ ընդունելության եկել: Վահե Ղալումյանը ողջունել է այդ գաղափարները և պայմանավորվել առաջիկայում հանդիպել և ավելի մանրամասն քննարկել դրանք: Քաղաքացիների կողմից բարձրացված որոշ խնդիրների մարզպետը հենց տեղում է պատասխանել: Իսկ աշխատանքի հարցով դիմած քաղաքացիներին ասվել է, որ ներկայացնեն իրենց տվյալները՝ դրանք ուսումնասիրելու և հնարավորության դեպքում աշխատանքով ապահովելու նպատակով: Մնացած դիմումների լուծման հետ կապված հանձնարարականներ են տրվել մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03