Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անվտանգ ու ապահով պայմաններ երեխաների համար

15.06.2018

  Սահմանամերձ Վազաշեն համայնքը Ադրբեջանի հետ 18 կմ սահման ունի: Թշնամու կրակոցներից երեխաների անվտանգությունն ապահովելու նկատառումներով Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Վազաշենում, համայնքապետարանի հարևանությամբ, պաշտպանիչ պատ ու խաղահրապարակ է կառուցել: Այս տեսակետից Վազաշենը միակ համայնքը չէ: Նպատակ ունենալով ապահովել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակչության, հատկապես երեխաների անվտանգությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Գերմանական Կարմիր խաչի աջակցությամբ անվտանգ տարածքներ, խաղահրապարակներ ու պաշտպանիչ պատեր են կառուցվել նաև Բերդավան, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես և Պառավաքար գյուղերում։ Բերդավանում վերանորոգվել է նաև դպրոցի մարզադահլիճը, իսկ մանկապարտեզում կառուցվում է ապահով սենյակ, որտեղ հնարավոր կլինի պատսպարվել կրակոցների դեպքում։

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03