Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց ,,Բերքաբեր,, հասարակական կազմակերպության անդամներին

16.06.2018

 Այսօր՝ հունիսի 16-ին, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց սահմանամերձ Բերքաբեր համայնքում գործող ,,Բերքաբեր,, հասարակական կազմակերպության անդամներին: Հայրենի գյուղի խնդիրներով մտահոգ երիտասարդներին հասարակական կազմակերպության մեջ միավորել է մեկ ընդհանուր գաղափար՝ զարգացնել ու շենացնել հայրենի գյուղը: Իսկ այսօր նրանք մարզպետի մոտ ընդունելության էին եկել՝ ներկայացնելու գյուղի զարգացմանը միտված իրենց աշխատանքներն ու ծրագրերը: Տղաները նախ շնորհավորեցին Վահե Ղալումյանին Տավուշի մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, այնուհետև ներկայացրին իրենց կատարած աշխատանքներն ու ծրագրերը: ՀԿ-ի նախագահ Ռոման Թամրազյանն ասաց, որ, բացի սոցիալականը, գյուղը նաև սահմանամերձի խնդիր ունի: Իսկ հիմնականն ու առաջնայինը գյուղի համար ճանապարհի ու ջրի խնդիրն է, որն էլ փորձում են լուծել: Նշվեց, որ նաև նոր այգիների հիմնման ծրագիր են սկսել: Մարզպետ Վահե Ղալումյանը ողջունեց գյուղը շենացնելու ու ամրացնելու տղաների հայրենասիրական նախաձեռնությունը և իր պատրաստակամությունը հայտնեց՝ աջակցել ու կանգնել նրանց բոլոր նախաձեռնությունների կողքին: Նաև առաջարկեց բիզնես ծրագրեր մշակել ու ներկայացնել, իսկ առաջիկայում խոստացավ այցելել գյուղ և մոտիկից ծանոթանալ կատարված աշխատանքներին ու խնդիրներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05