Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վահե Ղալումյանը ծանոթացել է Նոյեմբերյանի տարածաշրջանի հիմնախնդիրներին

14.06.2018

 Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հունիսի 13-ին աշխատանքային այցով Նոյեմբերյանի տարածաշրջանում էր: Մարզպետն առաջինն այցելել է Նոյեմբերյանի ավագ դպրոց, ծանոթացել դպրոցում իրականացվող վերանորոգման աշխատանքներին, որոնք արդեն ավարտին են մոտենում: Այնուհետև մարզի ղեկավարը Նոյեմբերյանի մշակույթի պալատում հանդիպում է ունեցել համայնքի ղեկավարության, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրենների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մարզպետը ներկաներին հրավիրել է բաց քննարկման, առաջարկել հիմնականում ներկայացնել համայնքի համար առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Իսկ ներկայացված հարցերը բազմաթիվ էին ու բազմաբնույթ: Դրանք վերաբերում էին նոր աշխատատեղերի ստեղծմանը, երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելուն, դպրոցների վերանորոգմանը, էժան վառելափայտի ձեռքբերմանը և այլն: Այցի շրջանակներում Վահե Ղալումյանը եղել է նաև Արճիսի միջնակարգ դպրոցում, ծանոթացել կրթօջախի շենքային պայմաններին: Այստեղ նա հանդիպում է ունեցել նաև մանկապարտեզի կոլեկտիվի հետ, լսել նրանց անհանգստացնող հարցերը: Այնուհետև հանդիպումներ են կայացել Այրումի երաժշտական դպրոցում և մշակույթի տանը, որտեղ նույնպես մարզպետը ծանոթացել է աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին: Այցի շրջանակներում մարզպետը ծանոթացել է նաև Զորականի դպրոցի վերանորոգման աշխատանքներին, հանդիպում ունեցել Բերդավանի միջնակարգ դպրոցի կոլեկտիվի հետ: Նոյեմբերյան կատարած աշխատանքային այցի ավարտին մարզպետ Վահե Ղալումյանը Դեղձավանում ծանոթացել է նոր այգիների հիմնման աշխատանքների ընթացքին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03