Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Հայոց մեծ եղեռնի 102-րդ տարելիցը

Նշվեց Հայոց մեծ եղեռնի 102-րդ տարելիցը 24.04.2017

  Թեպետ մեկ դարից ավելի ժամանակահատված է մեզ բաժանում 1915 թվականի եղերական ապրիլի 24-ից, սակայն այսօր էլ յուրաքանչյուր հայի սրտում մխում է թուրքական յաթաղանի զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն անմեղ զոհերի կորստյան ցավը: Ու ամեն տարի օրվան նվիրված ոգեկոչման ու հիշատակի բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում Տավուշի մարզում: Միջոցառումների շարքը մարզկենտրոն Իջևանում, ինչպես միշտ, մեկնարկել էր ապրիլի 23-ի երեկոյան՝ մարզի երիտասարդության կողմից կազմակերպված ջահերի երթով դեպի...

Տեղի ունեցավ   սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի արտագնա նիստը

Տեղի ունեցավ սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի արտագնա նիստը 23.04.2017

 Ապրիլի 22-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի արտագնա նիստը, որը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար, հանձնաժողովի նախագահ Վիգեն Սարգսյանը: Նիստի ընթացքում սահմանամերձ համայնքներում իրականացված ուսումնասիրությունների, համակարգան ենթակա խնդիրների գույքագրման, դրանց լուծման ճանապարհների, կատարված և ընթացող աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան հանձնաժողովի կազմում...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 21.04.2017

  Ս/թ ապրիլի 26-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստը հետևյալ օրակարգով. 1. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2016 Թ. ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻճԱԿԻ ՄԱՍԻՆ /զեկուցող՝ Հ. Աբովյան - ՀՀ Տավուշի մարզպետ/ 2. ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՏԻՄ-ԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ /զեկուցող՝ Գ. Հարությունյան – ՀՀ...

Վարչապետն ընդունել է զարգացման լավագույն ծրագրեր ներկայացրած համայնքների ղեկավարներին

Վարչապետն ընդունել է զարգացման լավագույն ծրագրեր ներկայացրած համայնքների ղեկավարներին 20.04.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է մարզերի 20 համայնքների ղեկավարներին, ովքեր ներկայացրել են համայնքների զարգացման լավագույն ծրագրերը: Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակն է նոր որակ հաղորդել տարածքային կառավարման եռաստիճան համակարգին՝ համայնքներ, մարզպետարաններ, կառավարություն համագործակցությանը: «Մենք համոզված ենք, որ տարածքային զարգացումը, և ընդհանրապես, մեր երկրի զարգացումն անհնար է, եթե մարզերը, համայնքները հստակ չպատկերացնեն, չունենան զարգացման ծրագրեր, որտեղ կլինեն ոչ...

Ընդունելություն մարզպետարանում

Ընդունելություն մարզպետարանում 18.04.2017

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Հայկական Կարմիր Խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանին, գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին և Տավուշի մարզի մասնաճյուղի գործադիր տնօրեն Վաչիկ Սարիբեկյանին: Մարզպետին ներկայացվեց Կարմիր խաչի ընկերության, մասնավորապես Տավուշի մարզի մասնաճյուղի հիմնական գործունեությունը: Համատեղ քննարկվեցին որոշ ծրագրեր, ինչպես նաև մարզային ընկերության գրասենյակի շենքային պայմանների բարելավման հետ կապված խնդիրներ:  

Մարզերից ստացված առավել իրատեսական ներդրումային ծրագրերի ֆինանսավորումն սկսվել է

Մարզերից ստացված առավել իրատեսական ներդրումային ծրագրերի ֆինանսավորումն սկսվել է 14.04.2017

  2016 թվականի հոկտեմբեր–նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ վարչապետի մարզային այցելությունների արդյունքներով մարզերում և համայնքներում ձևավորվել է ներդրումային ծրագրերի մշակման և ներկայացման գործընթացը: Ներդրողների կողմից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացվել են թեթև արդյունաբերության, զբոսաշրջության զարգացման, գյուղմթերքի վերամշակման, հանքարդյունաբերության, վերականգնվող էներգիայի արտադրության, անասնապահության, մետաղագործության, մեքենատրակտորային կայանների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18