Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին հերթական առաջարկները

18.06.2018

Բագրատաշենի մի խումբ երիտասարդներ՝ ցանկանալով իրենց բնակավայրը դարձնել գրավիչ զբոսաշրջիկի համար, հետաքրքիր միտք էին հղացել: Լավ հասկանալով, որ Բագրատաշենը ոչ բնությամբ, ոչ պատմական վայրերով չի կարող գրավել զբոսաշրջիկին, մտածել են էկո-այգիներ և հեծանվային երթուղիներ մշակել: Հայաստանի բոլոր տարածքներում աճող մրգերը հասունանում են Բագրատաշենում, դրան գումարած ձիթապտուղը, բանանը, կիվին և այլ հետաքրքիր տեսակներ: Երիտասարդներն արդեն ունեն որոշակի ձևավորված տնտեսություն, չրանոց և սառնարաններ, սակայն այս անգամ որոշել են շեշտը դնել տուրիզմի զարգացման վրա: Մարզպետ Վահե Ղալումյանի հետ հանդիպմանը նրանք ներկայացրին իրենց գաղափարները: Մարզպետն առաջարկեց ներկայացնել դրանք բիզնես-ծրագրի տեսքով , որպեսզի դա ներկայացվի նաև նման ծրագրերով զբաղվող միջազգային կազմակերպություններին: Հանդիպմանը ներկա էր նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի Տավուշի մարզի կոոպերատիվների աջակցման մասնագետ, ՄԱԹ-ի համակարգող Պավել Ցուցուլյանը, ով նույնպես որոշակի խորհրդատվությամբ և համագործակցության առաջարկով հանդես եկավ: Պավել Ցուցուլյանը մարզպետ Վահե Ղալումյանին ներկայացրեց նաև սեփական բիզնես – ծրագրերի տարբերակները՝ հիմնված <<Բերրիություն>> ՍՊԸ-ի բազայի վրա:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57