Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց շախմատի հանրապետական համադպրոցական  11-րդ օլիմպիադայի մարզային փուլը

Անցկացվեց շախմատի հանրապետական համադպրոցական 11-րդ օլիմպիադայի մարզային փուլը 14.04.2017

  Այսօր Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում շախմատային թեժ պայքար էր ծավալվել շախմատի հանրապետական համադպրոցական 11-րդ օլիմպիադայի մարզային փուլի մասնակիցների միջև: Մրցում էին տարածաշրջանային փուլում հաղթած և մարզային փուլ դուրս եկած 4 թիմեր՝ 3 տղա 1 աղջիկ կազմով: Լարված ու հետաքրքիր պայքարի արդյունքում հաղթեց Իջևանի թիվ 5 դպրոցի թիմը /մարզիչ՝ Էմիլ Մատինյան/ հետևյալ կազմով՝ Լիլյա Ղուլարյան /7-րդ դասարան/, Գարիկ Ամիրյան /7-րդ դասարան/, Մելս Կարապետյան /4-րդ դասարան/ և Տիգրան Գևորգյան /3-րդ...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /2017թ. ապրիլի 1-ի դրությամբ/ 13.04.2017

 Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության, 2017թ. ապրիլի 1-ի դրությամբ մարզում հաշվառված է 6469 աշխատանք փնտրող անձ /Իջևանում 2204,Դիլիջանում 2222, Բերդում 890, Նոյեմբերյանում 1153/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 90-ը տեղավորվել...

Մեկնարկել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները

Մեկնարկել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները 11.04.2017

  Տավուշի մարզում մեկնարկել և ընթացքի մեջ են գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Գյուղատնտեսության ոլորտին հատկացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում շուկայականից ցածր գներով, կիլոգրամը 130 դրամով, արդեն 6,2 տոննա գարնանացան գարի, կիլոգրամը 1500 դրամով շուրջ 300կգ առվույտ է ներկրվել մարզ և տրվել համայնքներին: Առաջիկա օրերին կստացվեն նաև եգիպտացորենի, ոլոռի և սիսեռի սերմացուները, որոնք ևս կբաշխվեն համայնքներին:  Ընթացքի մեջ են ազոտական պարարտանյութի ներկրման ու բաշխման...

<<Մաքուր Հայաստան>> ծրագիրը գործունեության մեջ

<<Մաքուր Հայաստան>> ծրագիրը գործունեության մեջ 10.04.2017

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.02.2017թ. կայացած նիստում ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականը՝ <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում իրականացվող աշխատանքների նպատակով ՀՀ Տավուշի մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով: Կազմում ընդգրկված են մարզպետարանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, նախագահն է տարածքային ինքնակառավարման և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը: Հանձնաժողովն ունի աշխատանքների կատարման...

 ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 07.04.2017

   Սիրելի մայրեր, կանայք, քույրեր ու աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ: Տոնը մի հաճելի առիթ է մեկ անգամ ևս մեծարելու ու գնահատանքի ջերմ խոսքեր ասելու մեր թանկագին մայրերին ու կանանց: Մայրությունը հայ կնոջ ամենավեհ կոչումն է, և բոլոր ժամանակներում էլ մեր ժողովրդի համար մայրը եղել ու մնում է որպես սրբություն: Անսահման է հայ կնոջ նվիրումը ընտանիքին: Կինն է, որ միշտ վառ է պահում օջախի կրակը, ծնում ու դաստիարակում հայրենասեր զավակներ, պահում...

Ուսումնասիրության առանցքում սահմանամերձ համայնքների խնդիրներն են

Ուսումնասիրության առանցքում սահմանամերձ համայնքների խնդիրներն են 04.04.2017

Այս տարվա փետրվարի 13-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարի ղեկավարությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի գործունեության նպատակն է սահմանամերձ համայնքների հիմնախնդիրների լուծումը: Հանձնաժողովին կից ձևավորվել և գործում է նաև աշխատանքային խումբ: Այսօր՝ ապրիլի 4-ին, աշխատանքային խումբը, որի կազմում են նաև ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական Աշոտ Բալասանյանը, ԱԻՆ ՓԾ քաղպաշտպանության պետի տեղակալ Էդան Սնդրյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18