Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 09.05.2017

  Սիրելի տավուշցիներ, Մեծ հայրենականի ու Արցախյան ազատամարտի սիրելի վետերաններ, զինվորներ ու սպաներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսի 9-ը մեզ համար կրկնակի խորհուրդ ունի: Այն նշանավորվում է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով, որի ձեռքբերման գործում խորհրդային երկրի ժողովուրդների հետ իր անուրանալի ներդրումն ունեցավ նաև հայ ժողովուրդը, այլև հայկական հին բերդաքաղաք Շուշիի ազատագրման...

Հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Երկրապահի օրվան

Հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Երկրապահի օրվան 08.05.2017

  Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ու տոների ամիս է: Մայիսը 9-ին նշվում է Հաղթանակի ու խաղաղության տոնը: 1945 թվականի մայիսի 9-ին հայ ժողովուրդը խորհրդային երկրի մյուս ժողովուրդների հետ հաղթանակ տարավ գերմանական ֆաշիզմի դեմ, իսկ 1992 թվականի մայիսի 9-ին ազատագրվեց պատմական բերդաքաղաք Շուշին, որի ազատագրման գործում իրենց անգնահատելի ներդրումն ունեցան երկրապահ կամավորականները: Ու սկսած 2002 թվականից Հայաստանի Հանրապետության տոնացույցում ավելացավ ևս մեկ տոն՝ Երկրապահի օրը, որը...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2017Թ. ԱՊՐԻԼ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 05.05.2017

  2017թ. ապրիլ ամսին, համաձայն մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, Տավուշի մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5321 ընտանիքներ, որոնցից 1873-ը Իջևանի, 1269-ը Դիլիջանի, 1136-ը Բերդի և 1043-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 272 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-100, Դիլիջան-60, Բերդ - 60, Նոյեմբերյան - 52/ :   Ապրիլ ամսվա ընթացքում մարզի 380...

Տավուշի մարզի պատվիրակությունը մասնակցեց Կորյուն Առաքելյանի մեծարման երեկոյին

Տավուշի մարզի պատվիրակությունը մասնակցեց Կորյուն Առաքելյանի մեծարման երեկոյին 05.05.2017

  Մայիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ մեծարման երեկո նվիրված հասարակական –քաղաքական գործիչ, բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ծնունդով իջևանցի Կորյուն Առաքելյանի ծննդյան 70-ամյակին և գործունեության 50-ամյակին: Երեկոն բազմամարդ էր, մասնակցում էին և ելույթ ունեցան պետական, հասարակական-քաղաքական գործիչներ, գիտության, մշակույթի, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, գրողներ և բանաստեղծներ:...

Դասընթաց՝  հյուրատնային գործունեությամբ զբաղվողների համար

Դասընթաց՝ հյուրատնային գործունեությամբ զբաղվողների համար 04.05.2017

 ,,Հեծանվային և գյուղական համակցված միջսահմանային զբոսաշրջությունը որպես միջսահմանային համագործակցության խթանման նորարարական մոտեցում,, ծրագրի շրջանակներում այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում ,,Հյուրանոցային տնտեսության գործունեության կազմակերպում և օբյեկտներին ներկայացվող պահանջները,, թեմայով դասընթաց էր կազմակերպվել հյուրատնային գործունեությամբ զբաղվողների համար: Նշենք, որ ծրագրի գործընկերներն են Դիլջանի ,,Դիլնեթ Սերվիս,, կրթական հասարակական կազմակերպությունը, Թբիլիսիի...

Համերգ՝ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի սաների ուժերով

Համերգ՝ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի սաների ուժերով 04.05.2017

 Այսօր համերգային հարուստ ծրագրով Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում ելույթ ունեցան Գյումրիի Ազատ Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցի սաները՝ դպրոցի տնօրեն Հարություն Ասատրյանի ղեկավարությամբ: Արդեն բավականին ժամանակ է, ինչ Իջևանի երաժշտական դպրոցը բարեկամական ջերմ հարաբերությունների մեջ է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի հետ, և համերգն էլ կազմակերպվել էր իջևանյան կողմի հրավերով՝ Հայ օգնության ֆոնդի հովանավորությամբ: Համերգին ներկա էր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57