Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 13.06.2018
2018 թվականի հունիսի 18-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա Իջևան համայնքի ավագանու հերթական նիստը:

Քննարկվեցին դպրոցների կապիտալ շինարարության հետ կապված հարցեր 12.06.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին դպրոցների կապիտալ շինարարության հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզի այն հանրակրթական դպրոցների տնօրենները, որոնք ընթացիկ և կապիտալ նորոգման հոդվածներով նախատեսված գումարներ ունեն: Բացելով խորհրդակցությունը՝ մարզպետը տնօրեններին առաջարկեց ներկայացնել դպրոցների կապիտալ շինարարության հետ կապված առաջնային խնդիրները: Խորհրդակցությանը ներկա բոլոր տասներկու դպրոցների տնօրեններն էլ...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 12.06.2018
2018 թվականի հունիսի 19-ին, ժամը 16:00-ին, Գետահովիտի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 07 նիստը:
Շաբաթ երեկոյան, Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի աջակցությամբ, մարզպետարանի մեծ դահլիճում կայացավ աննախադեպ համերգ. բեմում տաղանդավոր երգչուհի, մեր հայրենակցուհի Նոնա Եգանյանն էր: Բարեգործական համերգի նախաձեռնությունը պատկանում էր Նոնայի մորը՝ Սանկտ Պետերբուրգի ,,Music Soul,, պրոդյուսերական կենտրոնի գլխավոր տնօրեն Գոհար Հովսեփյանին, ով մինչ Ռուսաստանի Դաշնություն տեղափոխվելը դասավանդել է Իջևանի երաժշտական դպրոցում: Համերգին ներկա էին Տավուշի մարզպետարանի, Իջևանի...

Մեկնարկել են ավարտական քննությունները 11.06.2018
Այսօր՝ հունիսի 11-ին, հանրապետության հանրակրթական դպրոցներում մեկնարկել են ավարտական քննությունները: Տավուշի մարզում 9-րդ դասարանի ավարտական փոխադրական քննությանը մասնակցել է 1292 աշակերտ, որոնցից 90-ը գերազանցության թեկնածուներ են: Իններորդցիները գրավոր /փոխադրություն/ քննություն են հանձնել ,,Հայոց լեզու և գրականություն,, առարկայից: Քննական առարկայի առաջադրանքը կազմվել է ԳԹԿ-ի կողմից: Քննությանը տրվել է 90 րոպե ժամանակ: Մինչ քննությունն սկսելը Տավուշի մարզպետի հանձնարարությամբ...

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը մասնակցեց Դիլիջանում մեկնարկած երկօրյա համաժողովին 11.06.2018
Երկօրյա <<Գնորդ-վաճառող>> համաժողովն իրականացվում է <<Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում>> ծրագրի շրջանակներում: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրամիության և ՀՀ կառավարության կողմից: Այն նպատակաուղղված է խթանելու Տավուշի մարզի համայնքների միջև առավել հավասարակշռված սոցիալ-տնտեսական զարգացումը, որի հիմնական խնդիրներն են՝ ստեղծել նոր տնտեսական հնարավորություններ և աշատատեղեր, ինչը մարզի տնտեսությունը կդարձնի առավել դիվերսիֆիկացված և արդյունավետ,...


