Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական ընդունելությունը Բերդ համայնքում

19.07.2018

Այսօր՝ հուլիսի 19-ին, ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել Բերդի տարածաշրջանում: Ընդունելությանը մասնակցել են 47 քաղաքացի Բերդ քաղաքից և Վերին Կարմիրաղբյուր, Վարագավան, Նորաշեն, Նավուր, Արծվաբերդ, Չորաթան, Վերին Ծաղկավան գյուղերից: Քաղաքացիների կողմից ընդունելության ժամանակ բարձրացրած հարցերը եղել են տարբեր բնույթի: Նրանցից 15-ը այս կամ այն խնդրի լուծման նպաակով ֆինանսական աջակցություն է խնդրել, 12 քաղաքացի դիմել են կապված բնակարանի, տանիքի հմնանորոգման խնդիրների հետ: Մյուս քաղաքացիներն ունեցել են աշխատանքի տեղավորման,  առողջական և այլ բնույթի հարցեր: Քաղաքացիների կողմից բարձրացված որոշ խնդիրների հենց տեղում պատասխան է տրվել, աշխատանքի հարցով դիմած քաղաքացիներին ասվել է, որ ներկայացնեն իրենց տվյալները՝ դրանք ուսումնասիրելու և հնարավորության դեպքում աշխատանքով ապահովելու նպատակով: Մնացած դիմումների լուծման հետ կապված հանձնարարականներ են տրվել մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59