Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին

18.07.2018

 Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այսօր ընդունել է ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Գևորգյանին: Հիմնադրամի տնօրենը մարզպետին է ներկայացրել ինչպես հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքները, այնպես էլ ունեցած խնդիրները: Նշվել է, որ 2010 թվականին Ֆրանսիայի հայկական հիմնադրամի և Օ դը Սեն վարչական շրջանի նախաձեռնությամբ ստեղծված և նրանց կողմից ֆինանսավորվող հիմնադրամի գործունեությունը հիմնականում նպատակաուղղված է Տավուշի մարզում գյուղատնտեսության, մասնավորապես անասնապահության զարգացմանը: Այդ նպատակով, բացի Լուսաձորի անասնապահական ֆերմայի համալիրը, վեց փոքր ֆերմաներ են ստեղծվել նաև մարզի այլ համայնքներում: Ֆերմաներին տրվել են տոհմային կովեր, ապահովել են անասնակերով, սակայն որակյալ կադրերի, աշխատողների խնդիր ունեն: Նշվել է նաև, որ Լուսաձորի վարչական տարածքում գտնվող անասնապահական համալիրի ,,Էկո Տավուշ,, կաթնամթերքի արտադրամասում, օգտագործելով 100-տոկոսանոց բնական կաթ և էկոլոգիապես մաքուր հումք, արդեն երկու տարի է տարբեր տեսակի պանիրներ են արտադրվում ֆրանսիական տեխնոլոգիայով ու հայկական համեմունքների նորամուծություններով: Իսկ արտադրանքն իրացվում է ոչ միայն Հայաստանում, այլև արտահանվում է ռուսաստանյան շուկա: Կաթի մթերման ու վերամշակման հետ կապված՝ տեղեկացվել է, որ արտադրամասն ունի լավ որակի կաթի պահանջարկ և օրական ավելի քան երկու տոննա կաթ կարող է մթերել շուկայականից բարձր գնով: Մարզպետ Վահե Ղալումյանը նշել է, որ խոշոր եղջերավոր անասնապահությունը զարգացման լավ հնարավորություններ ունի, շահութաբեր է և կարևորել է ճյուղի զարգացումը մարզում: Մարզպետը նաև խոստացել է առաջիկա օրերին լինել համալիրում, տեղում մոտիկից ծանոթանալ կատարված աշխատանքներին, քննարկել խնդիրները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18