Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ  2018 թվականի երիտասարդական մայրաքաղաքի մրցույթի համար օգոստոսի 1-ից   մինչև 25-ը իրականացվում է  քվեարկություն կարճ հաղորդագրությամբ (sms) փուլը:

ՀՀ 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաքի մրցույթի համար օգոստոսի 1-ից մինչև 25-ը իրականացվում է քվեարկություն կարճ հաղորդագրությամբ (sms) փուլը: 03.08.2017

Տեղեկացնում ենք, որ Տավուշի մարզկենտրոն Իջևանը հավակնում է դառնալ ՀՀ երիտասարդության մայրաքաղաքը: Թեկնածու քաղաքները երեքն են՝ Իջևանը, Ջերմուկը և Գավառը: Իջևան քաղաքի օգտին կարող եք կարճ հաղորդագրություն (sms) ուղարկել 1008 համարին՝ հաղորդագրության մեջ նշելով քաղաքի կոդը (կոդը պետք է գրել լատինատառ եւ մեծատառերով)՝ EMI (Իջեւան քաղաքի համար): Մեկ sms-ի արժեքը 300 դրամ է: SMS քվեարկությունից հավաքված ողջ հասույթը տրամադրվելու է հաղթող մայրաքաղաքում ծրագրերի իրականացմանը:  

Օգոստոսի 7-13-ը Տավուշի մարզում  կանցկացվի  Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթ –փառատոնը

Օգոստոսի 7-13-ը Տավուշի մարզում կանցկացվի Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթ –փառատոնը 02.08.2017

Փառատոնի նպատակն է ներկայացնել Հաղարծնի վանքի հարուստ հոգևոր ժառանգությունն ու առանձնահատուկ դերը հայ մշակույթի զարգացման մեջ։ Ինչպես տեղեկացրեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, նպատակ ունեն նաև Տավուշ աշխարհի կրթական ու մշակութային կյանքի զարագացումն ապահովել, որ Տավուշի անունը կապված չլինի միայն սահմանային իրադարձությունների ու դիպվածների հետ։ Միջոցառման կազմակերիպիչները թեմի երիտասարդներն են, որոնք էլ ցույց են տալու Հաղարծնի ու Տավուշի պատմամաշակութաjին...

Համապետական 2-րդ շաբաթօրյակը  Տավուշի մարզում

Համապետական 2-րդ շաբաթօրյակը Տավուշի մարզում 31.07.2017

ՀՀ Տավուշի մարզպետարանը, մարզի բոլոր համայնքների աշխատակազմերը, մարզային և համայնքային ենթակայության տարբեր կազմակերպություններ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, ինչպես նաև մասնավոր ընկերություններն ու մարզի անհատ բնակիչները , ընդհանուր թվով 9700 մարդ, հուլիսի 29-ին մասնակցել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում կազմակերպված համապետական 2-րդ շաբաթօրյակին: Օրվա ընթացքում աշխատանքները կազմակերպելու համար...

Մեկնարկել են շաբաթօրյակի աշխատանքները

Մեկնարկել են շաբաթօրյակի աշխատանքները 29.07.2017

Տավուշի մարզում, ինչպես նախատեսվել էր , այսօր վաղ առավոտյան մեկնարկել են համապետական շաբաթօրյակի աշխատանքները: Ըստ նախնական տվյալների մարզում պետք է շաբաթօրյակի դուրս գա 9000 մարդ և պետք է օգտագործվի 115 միավոր տեխնիկա: 

Վերին Կարմիրաղբյուրից տեղեկացնում են

Վերին Կարմիրաղբյուրից տեղեկացնում են 29.07.2017

Արդեն Տավուշի մարզի համայնքներից ստացվում են տվյալներ շաբաթօրյակի ընթացքի վերաբերյալ: Վերին Կարմիրաղբյուրից հայտնեցին, որ այս պահին ընթանում են գյուղի հրապարակի մաքրման աշխատանքները: Օգտագործվում են աղբահանության մեքենան և տրակտորը: Այդ հատվածի մաքրմանը հիմնականում մասնակցում են համայնքային ենթակայության հիմնարկությունների աշխատակիցները, մասնավորապես՝ արվեստի դպրոցի: 

Արծվաբերդ համայնքից տեղեկացնում են

Արծվաբերդ համայնքից տեղեկացնում են 29.07.2017

Արծվաբերդ համայնքից, համայնքի ղեկավարի տեղակալ Կորյուն Մատինյանը հայտնեց, որ արդեն մաքրվել են գյուղամիջյան և հարակից փողոցները: Հիմա աշխատում են աղբավայրի փակման ուղղությամբ : 3-4 մեքենա արդեն բարձել են, ևս 12 մեքենա դեռ պետք է տեղափոխեն հատկացված աղբավայր: Մասնակցում են համայնքային ենթակայության բոլոր հիմնարկությունների աշխատակազմերը, ներգրավվել են նաև գյուղի բնակիչները: 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18