Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է <<Վեոլիա Ջուր>> ընկերության աշխատանքային խմբին

20.07.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է <<Վեոլիա Ջուր>> ընկերության աշխատանքային խմբին, որի կազմում էին ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, <<Արևմուտք>> տարածաշրջանային տնօրինության տնօրեն Արամ Սահակյանը, տեղակալ Արայիկ Եղիկյանը և Իջևանի շահագործման տեղամասի պետ Վոլոդյա Ղալումյանը: Եվ մարզպետ Վահե Ղալումյանը, և ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը նշել են, որ սա առաջին հանդիպումն է, և այն մեծ նշանակություն ունի հետագայում աշխատանքներն առավել համագործակցված կազմակերպելու առումով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ինչպես մարզում ջրամատակարարման վիճակի բարելավմանն առնչվող հարցերին, այնպես էլ ոլորտում առկա խնդիրներին: ,,Վեոլիա Ջուր,, ՓԲԸ-ի ,,Արևմուտք,, տարածաշրջանի աշխատակիցները ներկայացրել են մարզի տարածաշրջաններում կատարած ուսումնասիրության արդյունքները, առաջնային խնդիրները, որոնք վերաբերում էին մաքրման կայանների վերանորոգմանն ու կառուցմանը, ջրամատակարարման որակի բարելավմանը: Կարևորվել է կորուստների դեմ պայքարը, որի արդյունքում բնակիչը շուրջօրյա ջուր կունենա: Մարզպետ Վահե Ղալումյանը շնորհակալություն  է հայտնել հանդիպման համար, խիստ կարևորել է ընկերության դերը ենթակառուցվածքների բարելավման գործում, ինչն իր հերթին տարածքների համաչափ զարգացման կարևոր նախապայմաններից է:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03