Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի գիտություն գյուղացիական տնտեսությունների

Ի գիտություն գյուղացիական տնտեսությունների 31.05.2018

2018 թվականի հունիսի 2-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում (Կասյան փողոցի վերին հատված) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ: Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառներին և Երևան քաղաքի սպառողներին ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը, ինչը կնպաստի...

Տոնական օրն Իջևանում

Տոնական օրն Իջևանում 29.05.2018

Մայիսի 28-ին մարզկենտրոն Իջևանում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: Մեկ դար առաջ, պատմական Մայիսի 28-ի օրը, դարավոր ընդմիջումից հետո Հայաստանը հռչակեց իր անկախությունը՝ դառնալով հիմնաքարը հետագա երկու հանրապետությունների՝ Խորհրդային Հայաստանի և Հայաստանի երրորդ Հանրապետության: Համաժողովրդական տոնի օրը միջոցառումների շարքն Իջևանում մեկնարկեց երթով դեպի Ազատամարտիկների հրապարակ, որտեղ տեղի ունեցավ հիշատակի...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 29.05.2018

2018 թվականի մայիսի 30-ին  տեղի է ունենալու ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան  համայնքի ավագանու  թիվ 6 նիստը:

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 25.05.2018

  Սիրելի շրջանավարտներ, սիրով շնորհավորում եմ Ձեզ այս հիշարժան օրվա՝ դպրոցական վերջին զանգի կապակցությամբ: Օրը շատ կարևոր է ձեզ համար, քանի որ այսուհետ անցյալում եք թողնելու դպրոցական ուսումնառության տարիները և ոտք եք դնելու կյանքի մի նոր շրջան, որտեղ կլինեն և նոր հետաքրքրություններ, և դժվարություններ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ կլինեն դպրոցում ստացած ձեր գիտելիքները:  Վերջին զանգի առիթով շնորհավորում եմ նաև Ձեզ, սիրելի ուսուցիչներ ու ծնողներ: Ձեր տված գիտելիքների ու...

Պարգևատրվեցին շարադրությունների մրցույթում հաղթած երեխաները

Պարգևատրվեցին շարադրությունների մրցույթում հաղթած երեխաները 24.05.2018

  Այսօր Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ,,Մարդասիրությունը գործողության մեջ,, շարադրությունների մրցույթում հաղթած երեխաների պարգևատրման հանդիսավոր արարողություն: Տեղեկացնենք, որ մրցույթը հայտարարել էր Հայկական կարմիր խաչի ընկերության լուսաբանման ու լրատվության բաժինը և անց է կացվել Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան և Բերդ քաղաքներում: Յուրաքանչյուր քաղաքում մրցույթի կազմակերպման համար ընտրվել էր երեք դպրոց: Իջևանում մրցույթին մասնակցել են թիվ 1, թիվ 5 և ավագ դպրոցի 7-12-րդ...

Ներկայացվել են սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքն  ու օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերը

Ներկայացվել են սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքն ու օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերը 21.05.2018

 Մայիսի 18-ին Տավուշի մարզպետարանում կայացել են խորհրդատվական հանդիպումներ ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին գործող օրենքով սահմանված պահանջների վերաբերյալ: Մասնակցել են մարզի հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրեններն ու բուժքույրերը: Հանդիպումները վարել են ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի աշխատակիցները, ովքեր ներկաներին մանրամասն ծանոթացրել են սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքին և օրենքից բխող...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-10 14:57:32