Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են ոռոգման համակարգի խնդիրները

24.07.2018

Այսօր Տավուշի մարզպետարանում մարզպետ Վահե Ղալումյանն անց է կացրել խորհրդակցություն, որտեղ քննարկման էին դրվել մարզի ոռոգման համակարգի խնդիրները: Մասնակցել են մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը, մարզի ՋՕԸ-երի ղեկավարները, ոլորտը համակարգող մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները: Մարզպետը նշել է, որ վերջին շրջանում ոռոգման ջուր օգտագործող բնակիչները դժգոհություն են հայտնում մատակարարման որակից և ոռոգման համակարգի հետ կապված այլ խնդիրներից: Պետք է քննարկել և հասկանալ, թե որոնք են այդ դժգոհությունների պատճառները: Ջրօգտագործող ընկերությունները ներկայացրել են, որ մարզում ոռոգման համակարգը բավականին մաշված է, պոմպակայանների հզորությունը փոքր է , պատվարները վատթար վիճակում են, դրա հետ միասին, երբ ջրասակավություն է լինում, պահանջարկն ավելի է մեծանում, և ջրի թողունակությունը որոշ տեղերում չի բավարարում: Այս ամենով հանդերձ մարզում ունեն 4345 հա տարածք ոռոգելու պայմանագիր և բոլոր ջանքերը ներդնում են, որպեսզի պարտավորությունները կատարեն:
Մարզպետ Վահե Ղալումյանը հանձնարարել է ՋՕԸ-երի տնօրեններին ըստ տեղամասերի կատարել համակարգի մանրամասն վերլուծություն և ներկայացնել նոր ջրագծերի անցկացման, ջրամբարների հնարավոր կառուցման առաջարկներ:
- Համայնքների ղեկավարները նույնպես առաջարկներ են կատարում և առաջիկայում հնարավորություններ կլինեն սուբվենցիաների ծրագրերով որոշակի աշխատանքներ կատարել, հետագայում սխալներից խուսափելու համար պետք է ունենալ նաև ՋՕԸ-երի մասնագիտական վերլուծությունները,-նշել է մարզպետ Ղալումյանը:
 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:16:23