Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մովսեսում նշվել է գյուղի օրը

Մովսեսում նշվել է գյուղի օրը 14.08.2017

  Օգոստոսի 12-ին Մովսես գյուղում տեղի են ունեցել տոնական հանդիսություններ՝ նվիրված գյուղի օրվան: Դեռևս հինգ տարի առաջ Մովսեսի ավագանու որոշմամբ օգոստոսի երկրորդ շաբաթ օրը սահմանվել է գյուղի օր: Տոնական միջոցառումների շարքը մեկնարկել է մատաղի մատուցման արարողությամբ: Այնուհետև տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին մասնակցել են Տավուշի մարզպետի տեղակալներ Կարեն Ադամյանը, Վարդան Ալեքսանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, բազմաթիվ մովսեսցիներ Հայաստանի տարբեր մարզերից և Ռուսաստանի...

Սեմինար-խորհրդակցություն ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շրջանակներում

Սեմինար-խորհրդակցություն ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շրջանակներում 11.08.2017

  Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շրջանակներում այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կնտրոնում տեղի ունեցավ սեմինար-խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի ստորաբաժանումների, ՀՀ ոստիկանության համայնքային և անչափահասների գործերով բաժինների, կրթական և առողջապահական հաստատությունների, զինվորական կոմիսարիատների, մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների ներկայացուցիչներ:...

Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ հուլիսին մարզում գրանցվել է ծննդաբերությունների աճ

Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ հուլիսին մարզում գրանցվել է ծննդաբերությունների աճ 10.08.2017

  Ըստ Տավուշի մարզի բուժհաստատություններից ստացված տեղեկատվության 2017 թվականի հուլիս ամսին մարզում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է ծննդաբերությունների աճ: 2016 թվականի հուլիս ամսին մարզի բուժհաստատություններում գրանցվել է ընդհանուր թվով 83 ծննդաբերություն, որից 41-ը տղա, 42-ը՝ աղջիկ, իսկ 2017 թվականի նույն ամսում մարզի բուժհաստատություններում ծնվել է 101 երեխա, որից 62-ը տղա և 39-ը՝ աղջիկ: Նշված ամսում <<Իջևանի ԲԿ>> ՓԲԸ-ում լույս աշխարհ է եկել 41, <<Աչաջրի...

Հրավիրում է «Շամշադինի մեղրի եւ հատապտուղների փառատոն»-ը

Հրավիրում է «Շամշադինի մեղրի եւ հատապտուղների փառատոն»-ը 09.08.2017

 Օգոստոսի 12-ին եւ 13-ին, արդեն 6-րդ անգամ, Բերդի Սորան ազգային պարկում տեղի կունենա «Շամշադինի մեղրի եւ հատապտուղների փառատոն» միջոցառումը։ «Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամի», Բերդի քաղաքապետարանի եւ մի շարք աջակիցների կողմից իրականացվող փառատոնը, ինչպես միշտ, այս անգամ էլ կմեկնարկի «Ջազը սահմանին» նախաձեռնությամբ, որի շրջանակներում ոչ միայն ներկաները, այլև հարակից բնակավայրերի բնակիչներն ու սահմանապահ զինծառայողները կվայելեն ջազային հնչեղ...

Լուսաձորի անասնապահական ֆերմայում տեղի ունեցավ ջերմային և ֆոտովոլտային էլեկտրակայանների բացման հանդիսավոր արարողություն

Լուսաձորի անասնապահական ֆերմայում տեղի ունեցավ ջերմային և ֆոտովոլտային էլեկտրակայանների բացման հանդիսավոր արարողություն 07.08.2017

  Այսօր՝ օգոստոսի 7-ին, ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի Լուսաձորի անասնապահական ֆերմայում տեղի ունեցավ ջերմային և ֆոտովոլտային էլեկտրակայանների բացման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը և մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի ու վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, ովքեր ողջույնի իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին համագործակցության և ծրագրի իրականացման համար՝ միաժամանակ հույս հայտնելով, որ...

ՀՀ  2018 թվականի երիտասարդական մայրաքաղաքի մրցույթի համար օգոստոսի 1-ից   մինչև 25-ը իրականացվում է  քվեարկություն կարճ հաղորդագրությամբ (sms) փուլը:

ՀՀ 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաքի մրցույթի համար օգոստոսի 1-ից մինչև 25-ը իրականացվում է քվեարկություն կարճ հաղորդագրությամբ (sms) փուլը: 03.08.2017

Տեղեկացնում ենք, որ Տավուշի մարզկենտրոն Իջևանը հավակնում է դառնալ ՀՀ երիտասարդության մայրաքաղաքը: Թեկնածու քաղաքները երեքն են՝ Իջևանը, Ջերմուկը և Գավառը: Իջևան քաղաքի օգտին կարող եք կարճ հաղորդագրություն (sms) ուղարկել 1008 համարին՝ հաղորդագրության մեջ նշելով քաղաքի կոդը (կոդը պետք է գրել լատինատառ եւ մեծատառերով)՝ EMI (Իջեւան քաղաքի համար): Մեկ sms-ի արժեքը 300 դրամ է: SMS քվեարկությունից հավաքված ողջ հասույթը տրամադրվելու է հաղթող մայրաքաղաքում ծրագրերի իրականացմանը:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59