Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեց Բագրատաշենի ոռոգման ջրի մատակարարման հարցը

23.07.2018

Այսօր Բագրատաշենի մի խումբ բնակիչներ մարզպետարանում էին՝ բարձրացնելու իրենց շատ հուզող ոռոգման ջրի մատակարարման խնդիրը: Նրանց հետ զրուցեցին և մտահոգող հարցերը լսեցին Տավուշի մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանն ու Վարդան Ալեքսանյանը: Ներկա էին նաև ոլորտը կարգավորող մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները և ՋՕԸ գործադիր տնօրեն Յուրա Ոսկանյանը: Բագրատաշենցիները դժգոհ էին ոռոգման ջրի մատակարարման որակից: Նրանք պնդում էին, որ նախ ոռոգման շրջանը շատ ուշ են սկսում տարածաշրջանում, ինքնահոս ջուրը, որ, գիշերներն անջատում են, իրենց կարծիքով պետք է չանջատվի և էլի շատ մեծ թվով առարկություններ՝ կապված պոպակայանների հաճախ խափանվելու ու այլ հարցերի հետ: Ստացվում է, որ մարդիկ միջոցներ են ծախսում, հողը մշակում, այգի են տնկում, որ բարիք ստանան և եկամուտ ունենան, բայց ոռոգման ջրի անբավարարության պատճառով, հաճախ միայն կորուստներ են ունենում: Իր փաստարկները ներկայացրեց նաև ՋՕԸ գործադիր տնօրենը, նրա կողմից նշվեցին կատարած աշխատանքները, որոնց արդյունքում բարելավվել է ջրամատակարարումը: Քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց տնտեսվարողների հետ, որպեսզի այսուհետ ջրամատակարարումն իրականացնեն նրանց նախընտրելի ժամանակացույցով և ձևով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18