Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հրավիրում է ,,HayBuis 2018,, փառատոնը 26.06.2018
Հունիսի 30-ին Ենոքավանում տեղի կունենա հայկական բույսերի արդեն ավանդական դարձած ,,HayBuis 2018,, փառատոնը: Ամենավառ ու ամենաուրախ փառատոներից մեկը կանցկացվի արդեն չորրորդ անգամ: Փառատոնի կարգախոսն է` ,,Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ ճանաչում ենք,,: Փառատոնի նպատակն է ժողովրդականացնել հայկական բուսականությունը և սովորեցնել բույսերի կիրառությունը ոչ միայն կենցաղում և սննդի մեջ, այլ նաև կյանքի այլ ոլորտներում` բժկություն, ճարտարապետություն, դիզայնի և այլն: Ծրագրում...

Ազատամուտցիները մարզպետին ներկայացրին իրենց խնդիրները 26.06.2018
Համայնքին վերաբերող իրենց խնդիրներով այսօր առավոտյան Տավուշի մարզպետի մոտ ընդունելության էին եկել Ազատամուտ համայնքի մի խումբ բնակիչներ ու ավագանու անդամներ: Հանդիպմանը, որին ներկա էին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, քննարկվեցին համայնքի բնակիչներին ու ավագանուն անհանգստացնող մի շարք հարցեր: Ազատամուտցիները մարզպետին ներկայացրին, որ համայնքում ծագած լարված իրավիճակն ու բոլոր խնդիրները արդյունք են համայնքապետի ոչ բաց ու ոչ թափանցիկ...

Սկսվել են արտհնձի աշխատանքները 26.06.2018
Տավուշի մարզում սկսվել են արտհնձի աշխատանքները: Ներկայումս արտհունձ է կատարվում մարզի ցածրադիր գոտիներում՝ Դեբեդավանում, Հաղթանակում, Բագրատաշենում և այլ գյուղերում: Արդեն հնձվել է ավելի քան 140 հա աշնանացան գարի: Աշնանացան գարու բերքահավաքը շարունակվում է:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 26.06.2018
Հարգելի քաղաքացիներ, Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը տեղեկացնում է, որ մարզի բուժհիմնարկների ընդունարաններում փակցված են պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության տրամադրման կարգերը, ախտորոշումները, անվճար բուժօգնությունից օգտվողների ցանկերը, ինչպես նաև վճարովի ծառայությունների գնացուցակները:

Մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Կողբի գեղարվեստի դպրոցի տնօրենին և համայնքի հոգևոր հովվին 25.06.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Կողբի գեղարվեստի դպրոցի հիմնադիր տնօրեն, նկարիչ Կարո Ղուլիջանյանին և համայնքի հոգևոր հովիվ Տեր Հրայր քահանա Բեջանյանին: Գեղարվեստի դպրոցի տնօրենը և հոգևոր հայրը, ովքեր համատեղ ծրագրեր են իրականացնում դպրոցում, մարզպետին են ներկայացրել ինչպես իրենց ընթացիկ աշխատանքները, այնպես էլ առաջիկա ծրագրերը: Կարո Ղուլիջանյանը մարզպետին է ներկայացրել նաև նմուշներ դպրոցում պատրաստված աշխատանքներից և տեղեկացրել, որ հուլիսի 1-ից Կողբում կմեկնարկի...

Հերթական աշխատանքային խորհրդակցությունն ըստ ստորաբաժանումների 25.06.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային շաբաթն սկսեց մարզպետարանի վարչությունների և բաժինների հետ առանձին խորհրդակցություններով: Մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնին հանձնարարվեց աշխատանք տանել, որպեսզի մինչև հունիսի 30-ը պատրաստ լինի 20 բիզնես-ծրագիր: Ուշադրություն դարձնել հատկապես մինի-ֆերմաների ստեղծման, կաթի, մսի վերամշակման, զբոսաշրջիկների համար զբաղվածություն, ժամանց ապահովելուն ուղղված ոլորտներին: Բոլոր մյուս ստորաբաժանումներին...


