Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պետական աջակցության ծրագրերը շարունակվում են

Պետական աջակցության ծրագրերը շարունակվում են 28.08.2017

  Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես շարունակվում են ՀՀ կառավարության կողմից պետական աջակցության ծրագրերը: «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցություն» ծրագրով Տավուշի մարզի համայնքներում շարունակվում են ազոտական պարարտանյութի և դիզվառելիքի գումարների հավաքագրման և բաշխման աշխատանքները: Մարզին հատկացված 400 տոննա ազոտական պարարտանյութից արդեն ներկրվել է շուրջ 350 տոննան, իսկ 342000 լիտր վառելիքից այս պահի...

Ընթացքի մեջ են բերքահավաքի աշխատանքները

Ընթացքի մեջ են բերքահավաքի աշխատանքները 28.08.2017

  Տավուշի մարզի 3535 հա հացահատիկի ցանքատարածություններում ավարտվել են արտհնձի աշխատանքները: Ընթացքի մեջ է բերքահավաքը: Մոտ երկու շաբաթից կսկսվեն խաղողի մթերման աշխատանքները: Մթերող կազմակերպությունները կազմ ու պատրաստ են ընդունելու մթերման ենթակա բերքի ամբողջ քանակը:  

Վերապատրաստում են անցնում խոհարարները

Վերապատրաստում են անցնում խոհարարները 28.08.2017

 Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում այսօրվանից վերապատրաստման դասընթացներ են անցնում մարզի 30 հանրակրթական դպրոցների 40 խոհարարներ ու խոհանոցի աշխատակիցներ: Դասընթացները կազմակերպվել են ,,Դպրոցական սնունդ,, ազգային ծրագրի շրջանակներում, իսկ անց է կացնում Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի մասնագետ Իգոր Խարկովը: Օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 3-ը կանցկացվի 3 դասընթաց՝ յուրաքանչյուրը 2 օր տևողությամբ: Դասընթացները կվերաբերեն ինչպես դպրոցականներին տրվող սննդի անվտանգությանը, այնպես էլ դրա...

Մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն

Մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն 25.08.2017

  Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Կարեն Ադամյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը, ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում ըստ ոլորտների վարչությունների պետերը և բաժինների վարիչները ներկայացրին մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ստացան նոր հանձնարարականներ՝ կատարման կոնկրետ ժամկետներով: Քաղաքաշինության վարչության պետ Գրիշա...

Հրավիրում է ,,1000 տարվա գյուղամեջ,,   գյուղական կենցաղավարության փառատոնը

Հրավիրում է ,,1000 տարվա գյուղամեջ,, գյուղական կենցաղավարության փառատոնը 24.08.2017

2017թ. օգոստոսի 26-27-ը Տավուշի մարզի Զորական-Չարդախլու գյուղում տեղի կունենա ,,1000 տարվա գյուղամեջ,, խորագիրը կրող գյուղական կենցաղավարության փառատոն: Փառատոնի ընթացքում կներկայացվեն Գարդմանքին՝ հատկապես Չարդախլուին և Տավուշի մարզին բնորոշ գյուղական ավանդույթներն ու աշխատանքները: Օգոստոսի 26-ին ժամը 11:00-ից սկսած կարող եք մասնակցել փառատոնին: Փառատոնի բացումից անմիջապես հետո, համակարգողների ուղեկցությամբ կամ միջոցառման քարտեզով ուղղորդվելով, կդիտեք և կմասնակցեք գյուղական կյանքին բնորոշ...

Մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Ռուսաստանի հայերի միության և Սփյուռքի նախարարության ներկայացուցիչներին

Մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Ռուսաստանի հայերի միության և Սփյուռքի նախարարության ներկայացուցիչներին 23.08.2017

  Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանին, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանին, նրա տեղակալ Երեմ Սիմոնյանին և ԱՊՀ հայ համայնքների վարչության պետ Վաղինակ Քոչարյանին: Շնորհակալություն հայտնելով մարզպետին ընդունելության համար՝ Վլադիմիր Աղայանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 18-20-ը Երևանում անց է կացվելու Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը, որտեղ քննարկվելու...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27