Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է Խաշթառակ, Դիտավան, Լուսահովիտ, Ակնաղբյուր համայնքներ

30.07.2018

Շարունակելով այցերը մարզի համայնքներ, այսօր մարզպետ Վահե Ղալումյանը եղել է Խաշթառակ, Դիտավան, Լուսահովիտ, Ակնաղբյուր համայնքներում: Այցերի հիմնական նպատակն է տեղերում, մոտիկից ծանոթանալ առկա խնդիրներին, հանդիպել համայնքների բնակիչների, ՏԻՄ ներկայացուցիչների հետ, լսել գյուղացուն ամենաշատը հուզող հարցերը: Բոլոր համայնքներում մարզպետը ծանոթացել է տեղական բյուջեների հնարավորություններին, սեփական եկամուտների կատարման ընթացքին: Հիմնականում մարզի համայնքներն ունեն համայնքային ենթակառուցվածքների՝ ճանապարհների, ոռոգման և խմելու ջրի համակարգերի կառուցման ու զարգացման խնդիր: Բացի համայնքապետարաններում լինելուց, Դիտավանում մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է դպրոց, նորակառույց մարզադահլիճ, նախակրթարան, Խաշթառակում եղել է նաև բժշկական ամբուլատորիայում: Համայնքներում մարզպետը զրուցել է բնակիչների հետ, նրանց ներկայացրել ՀՀ կառավարության կողմից գյուղերի զարգացման նպատակով որդեգրած քաղաքականության սկզբունքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57