Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական այցը համայնքներ

27.07.2018

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը շարունակում է աշխատանքային այցեր կատարել մարզի համայնքներ: Հուլիսի 26-ին նա եղել է Կիրանց, Աճարկուտ և Ծաղկավան գյուղերում: Մարզպետը հանդիպումներ է ունեցել  բնակչության հետ,  համայնքների ղեկավարների ու ավագանու անդամների հետ քննարկել է կարևոր հիմնախնդիրները, դրանց լուծման ելքերը: Մարզպետը նաև տեղերում ծանոթացել է համայնքների սեփական եկամուտների կատարման ընթացքին, տեղական բյուջեների հնարավորություններին, բացատրել ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի սկզբունքները: Մարզպետ Վահե Ղալումյանը եղել է նաև վերոհիշյալ համայնքների դպրոցներում, բուժկետերում, ծանոթացել դրանց շենքային պայմաններին և հնարավորություններին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18