Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օգոստոսի 12-ին կանցկացվի «Երիտասարդական հնարավորություններ» խորագրով կոնֆերանս՝ նվիրված Երիտասարդության միջազգային օրվան

27.07.2018

  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ ս/թ օգոստոսի 12-ին Իջևան քաղաքում կազմակերպում է «Երիտասարդական հնարավորություններ» խորագիրը կրող կոնֆերանս՝ նվիրված Երիտասարդության միջազգային օրվան: Կոնֆերանսի նպատակն է Տավուշի մարզի երիտասարդներին ներկայացնել միջազգային և տեղական կրթական, փորձառության, աշխատանքի և այլ երիտասարդական հնարավորություններ:
 Կոնֆերանսը կանցկացվի Տավուշի մարզպետարանի նիստերի մեծ դահլիճում ժամը 15:00-18:00-ը: Կոնֆերանսին մասնակից կազմակերպությունների և նրանց կողմից առաջարկվող հնարավորությունների մասին իմանալու համար կարող եք հետևել Իջևանի ինֆոտան գրառումներին: Տեղեկացնենք նաև, որ կոնֆերանսն օրվա միջոցառումներից միայն մեկն է, և կոնֆերանսին նախորդելու, ինչպես նաև հաջորդելու են բազմաթիվ այլ միջոցառումներ: Օրվա միջոցառումների մասին իմանալու համար նույնպես կարող եք հետևել ինֆոտան գրառումներին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57