Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին անտառային ոլորտին առնչվող խնդիրներ

Քննարկվեցին անտառային ոլորտին առնչվող խնդիրներ 22.09.2017

  Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը  խորհրդակցություն անցկացրեց ,,Հայանտառ,, ՊՈԱԿ-ի Տավուշի մարզի տնօրենների ու մասնագետների, ,,Դիլիջան,, ազգային պարկի և ոստիկանության ներկայացուցիչների, համայնքների՝ փայտանյութի հետ առնչվող շահագրգիռ անձանց մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին ,,Հայանտառ,, ՊՈԱԿ-ի տնօրենը, բնապահպանության նախարարության ներկայացուցիչը, մարզի դատախազը և ոստիկանության մարզային վարչության պետը: Բացելով խորհրդակցությունը՝ մարզպետը նախ շնորհավորեց Հայաստանի...

Հանդիսավորությամբ նշվեց  անկախության 26-րդ տարեդարձը

Հանդիսավորությամբ նշվեց անկախության 26-րդ տարեդարձը 21.09.2017

  1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին՝ իրականություն դարձնելով ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն ունենալու իր դարավոր երազանքը: Ու արդեն 26 տարի է ողջ հայությունը սեպտեմբերի 21-ը նշում է որպես համազգային տոնի օր: Ամեն տարի Անկախության օրվան նվիրված տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում Տավուշի մարզում, իսկ գլխավոր միջոցառումը տեղի է ունենում մարզկենտրոն Իջևանում:...

 ՀՀ  ՏԱՎՈՒՇԻ  ՄԱՐԶՊԵՏ   ՀՈՎԻԿ  ԱԲՈՎՅԱՆԻ  ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ  ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ  ՏՈՆԻ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 20.09.2017

  Սիրելի տավուշցիներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Անկախության տոնի կապակցությամբ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին՝ դրանով իսկ վերականգնելով ինքն իր ճակատագիրը տնօրինելու, ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն ունենալու սեփական իրավունքը: Միասնական կամքով ու տոկունությամբ բազմաթիվ դժվարություններ են հաղթահարվել անկախության կերտման ճանապարհին, ու այսօր հազարամյակների...

Տավուշի մարզպետը վարչապետին զեկուցել է մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը 19.09.2017

 Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, սեպտեմբերի 15-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը վարչապետին է ներկայացրել հուլիսի 22-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման և մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը: Անդրադառնալով աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալներին՝ մարզպետը նշել է, որ արձանագրվել է իրավաբանական անձանց հետ համապատասխան պայմանագրերի կնքման շուրջ 98 տոկոս աճ: 36 համայնքի ավագանիների կողմից, ըստ վարչապետի...

 Մարզպետ Հովիկ Աբովյանը  մասնակցել է ջերմային և ֆոտովոլտային էլեկտրակայանների գործարկման հանդիսավոր արարողությանը

Մարզպետ Հովիկ Աբովյանը մասնակցել է ջերմային և ֆոտովոլտային էլեկտրակայանների գործարկման հանդիսավոր արարողությանը 19.09.2017

 Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մասնակցել է Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի և Փարիզի Իլ-դը-Ֆրանս տարածաշրջանի էլեկտրականության, գազի միջհամայնքային արհմիության /ՍԻԺԷՖ/ ֆինանսավորմամբ ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի Լուսաձորի անասնապահական ֆերմայում տեղադրված ջերմային և ֆոտովոլտային էլեկտրակայանների ներկայացման և գործարկման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Փարիզի Իլ-դը-Ֆրանս տարածաշրջանի էլեկտրականության, գազի միջհամայնքային արհմիության...

 Ամփոփվեցին ՀՀ Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման և շտաբային ուսումնավարժության արդյունքները

Ամփոփվեցին ՀՀ Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման և շտաբային ուսումնավարժության արդյունքները 15.09.2017

  Համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի նիստի ,,Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման կարգին հավանություն տալու մասին,, թիվ 12 արձանագրային որոշման՝ սեպտեմբերի 11-ից Տավուշի մարզում իրականացվեց ՀՀ Տավուշի մարզի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում: Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, միջոցառման...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57