Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզխորհրդի նիստում

Մարզխորհրդի նիստում 24.02.2015

Փետրվարի 24-ին տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի 2015 թվականի առաջին նիստը, որի օրակարգում ընդգրկված էր Տավուշի մարզպետի հաշվետվությունը 2014 թվականին կատարած աշխատանքների և սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակի մասին: Նիստը վարում էր մարզպետ Հովիկ Աբովյանը, աշխատանքներին մասնակցում էին ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը և ՏԿԱԻ նախարարության փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը: Խոսելով...

Տեղի ունեցավ Տավուշի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական  նիստը

Տեղի ունեցավ Տավուշի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը 23.02.2015

Նախօրեին տեղի ունեցավ Տավուշի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը, որը վարում էին մարզպետի խորհրդական Կարեն Իսկանդարյանը և օգնական Գևորգ Ազատյանը: Նիստի օրակարգը բավականին բազմաբնույթ էր, քանի որ այն կազմվում է տարբեր համայնքների երիտասարդների կողմից կատարված առաջարկների հիման վրա: Նիստի սկզբում Կարեն Իսկանդարյանը տեղեկատվություն ներկայացրեց տարբեր վարկային ծրագրերի վերաբերյալ, որոնք հնարավորություն կտան սահմանամերձ համայնքների երիտասարդներին հիմնել փոքրիկ...

Քաղաքացիների հերթական ընդունելություն 20.02.2015

Փետրվարի 19-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն Նոյեմբերյանի տարածաշրջանում: Մարզպետի մոտ ընդունելության համար հերթագրվել էին 14 քաղաքացի Նոյեմբերյան քաղաքից, Կողբ, Այրում, Դովեղ, Բերդավան համայնքներից: Այս անգամ աշխատանքի տեղավորման հարցով մարզպետին էին դիմել 3 քաղաքացի, բնակարանի խնդրի լուծման հարցով՝ 1 քաղաքացի, բուժման, սոցիալական որոշակի հարցերի լուծման համար խնդրում էին ֆինանսական աջակցություն 8 քաղաքացի, և այլ բնույթի հարցերով դիմել էին...

Աշխատանքային հանդիպում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում

Աշխատանքային հանդիպում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում 19.02.2015

Փետրվարի 18-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում <<Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը>> ծրագրի շրջանակներում, որի նպատակն է առաջիկա 5 տարիների ընթացքում սահմանամերձ գոտու համաչափ զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ  Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, հրավիրված էին նաև ծրագրի բոլոր գործընկեր...

2015 թվականի փետրվարի 24-ին ժ.11:00-ին կայանալու է Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը հետևյալ օրակարգով 19.02.2015

1. Հաշվետվություն` 2014 թվականին ՀՀ Տավուշի մարզում կատարված աշխատանքների և ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին Զեկ. Հ.Աբովյան - ՀՀ Տավուշի մարզպետ 2. Մարզի համայնքների 2014թ. տեղական բյուջեների կատարողականների և 2015թ. հաստատված տեղական բյուջեների մասին Զեկ. Ռ.Ներսեսյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ 3. ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության 2014թ. կատարած...

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի  Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին 19.02.2015

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին և նրա աշխատանքային խմբին, որի կազմում էին ԿԽՄԿ պաշտպանության բաժնի պետ Վալերի Յարմակը, տնտեսական ապահովության պատասխանատու Մարտին Ափյանը, ջրամատակարարման և կենցաղապահովման ճարտարագետ Ռուբեն Բաղդասարյանը և ԿԽՄԿ-ի պաշպանության դաշտային սպա Արմեն Քարամյանը: Մարզպետ Հովիկ Աբովյանը ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց նրանց կազմակերպության կողմից մարզում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-11-27 16:44:22