Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աղստև գետի աղտոտման իրական պատճառները և դրանց լուծման ուղիները

25.09.2018

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղն (ԵՀՀ ՀՄ) ի դեմս Իջևան Ինֆոտան, Տավուշի մարզպետարանը և Իջևանի համայնքապետարանը սիրով հրավիրում են Ձեզ մասնակցելու «Աղստև գետի աղտոտման իրական պատճառները և դրանց լուծման ուղիները» թեմայով հանրային քննարկմանը։

Հարային քննարկումը տեղի կունենա ս․թ սեպտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին, Իջևան ԻնֆոՏանը:
Հասցե՝ ք․Իջևան, Անկախության 60 (Անկախության 8 և 10 շենքերի հարևանությամբ):
Հեռ՝ 095 25 15 63

Հանդիպման նպատակն է Ձեզ հետ միասին քննարկել և հասկանալ Աղստև գետի աղտոտման իրական պատճառները և գտնել հստակ լուծումներ:
Հանդիպման ժամանակ քննարկվելու են նաև հանրային վայրի աղտոտման համար տուգանքի կիրառման համակարգի ներդրումը և Աղստև գետն աղտոտող կառույցների դեմ հանրության կողմից բոյկոտման հնարավոր ակցիաների իրականացումը:

Հարգելի քաղաքացիներ, մենք կարևորում ենք ձեր մասնակցությունը և հետագա աջակցությունը մեզ  բոլորիս համար չափազանց կարևոր այս խնդրի լուծման գործում:

ԵՀՀ ՀՄ
Տավուշի մարզպետարան
Իջևանի համայնքապետարան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05