Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուսումնավարժություն <<ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտի սողանքային աղետի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը>> թեմայով

05.10.2018

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Տավուշի մարզում անց է կացվել հրամանատարաշտաբային ուսումնավարժություն <<ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտի սողանքային աղետի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը>> թեմայով: Ուսումնավարժության աշխատանքները մեկնարկեցին Տավուշի մարզպետարանում՝ մարզպետ Վահե Ղալումյանի ղեկավարությամբ: Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Վաղինակ Հովսեփյանը ներկայացրեց ուսումնավարժության խնդրադրումը և մարզպետի համապատասխան կարգադրությունը դրա վերաբերյալ: Կազմը տեղեկացվեց նաև ուսումնավարժության ելակետային տվյալների մասին: Տավուշի մարզի Գետահովիտ գյուղը գտնվում է Իջևան քաղաքից դեպի հյուսիս մոտ 1 կմ հեռավորության վրա: Սողանքային տեղամասը ընդգրկում է գյուղական համայնքի կառուցապատված տարածքի արևմտյան մասը: Սողանքի երկարությունն է մոտ 0,5 կմ, լայնությունը  միջնամասում՝ 0,2 կմ:
 Վ. Հովսեփյանը ներկայացրեց նաև  ուսումնավարժության հիմնական նպատակները և  մասնակիցների կազմը, ելակետային տվյալներն ու անցկացման վայրը: Ուսումնավարժության ուսումնական հիմնական հարցերն են մասնակիցների հավաքն ու խնդրադրումը, սողանքային գոտու բնակչության տարհանման, գյուղատնտեսական կենդանիների տեղափոխման, նյութական արժեքների դուրս բերման միջոցառումների կազմակերպումը, իսկ հիմնական նպատակն է՝ կատարելագործել մարզի ղեկավար կազմի ունակությունները սողանքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների վերաբերյալ որոշումների ընդունման գործում, ինչպես նաև արձագանքող ուժերի գործնական հմտությունները և փոխհամագործակցությունը աղետի գոտում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում:

 Նույն օրը  ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը  մասնակցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության վարչության քաղաքացիական պաշտպանության հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության Նոյեմբերյան համայնքի Դովեղի հենակետի բացմանը:  Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57