Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեցին ուսումնավարժության նպատակներն ու խնդիրները

03.10.2018

Հոկտեմբերի 5-ին նախատեսվում է Տավուշի մարզում անցկացնել հրամանատարաշտաբային ուսումնավարժություն <<ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտի սողանքային աղետի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը>> թեմայով: Այսօր մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությունում, որը վարում էր Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Խուդավերդյանը, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Վաղինակ Հովսեփյանը ներկայացրեց նախատեսվող ուսումնավարժության հիմնական նպատակները և ուսումնավարժության մասնակիցների կազմը, ելակետային տվյալներն ու անցկացման վայրը: Ուսումնավարժության ուսումնական հիմնական հարցերն են մասնակիցների հավաքն ու խնդրադրումը, սողանքային գոտու բնակչության տարհանման, գյուղատնտեսական կենդանիների տեղափոխման, նյութական արժեքների դուրս բերման միջոցառումների կազմակերպումը, իսկ հիմնական նպատակն է՝ կատարելագործել մարզի ղեկավար կազմի ունակությունները սողանքի դեպքում բնակչութան պաշտպանության միջոցառումների վերաբերյալ որոշումների ընդունման գործում, ինչպես նաև արձագանքող ուժերի գործնական հմտությունները և փոխհամագործակցությունը աղետի գոտում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57