Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 16.07.2018

2018 թվականի հուլիսի 18-ին, ժամը 16:00-ին Գետահովիտի համայնքապետարանում տեղի է ունենալու Գետահովիտ համայնքի ավագանու թիվ 8 /արտահերթ/ նիստը: 

Կարեն Ղազարյանը Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում հաշվառված, հոգեբույժի հսկողության տակ գտնվող հիվանդ է 15.07.2018

Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե իբր Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ» 1984թ. ծնված Կարեն Ղազարյանին: ՀՀ Տավուշի մարզպետարանը պաշտոնապես հայտարարում է, որ Կարեն Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ կապ չունի զինվորական ծառայության հետ: Կարեն Ղազարյանը դեռևս 2013 թվականին, հոգեկան և վարքային խանգարումներ ախտորոշմամբ, Ավանի հոգեբուժական կլինիկայից ուղարկվել է Նոյեմբերյանի...

Մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 13.07.2018

Այսօր տեղի ունեցավ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Վահե Ղալումյանը: Օրակարգում քննարկման էր դրված երկու հիմնական հարց: Առաջինը 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքի և խնդիրների մասին էր, երկրորդ հարցը վերաբերում էր տարկետման ներկայացված անձնական գործերին: Հարցերի շուրջ տեղեկատվությամբ և զեկուցումներով հանդես եկան զինկոմներ Կ. Հարությունյանը, Գ. Խաչատրյանը, Հ. Հակոբյանը և Մ. Ասատրյանը:

Դպրոցի երեխաները ՀԿԽԸ Տավուշի մարզային մասնաճյուղի կողմից կազմակերպված ցերեկային  ճամբարում

Դպրոցի երեխաները ՀԿԽԸ Տավուշի մարզային մասնաճյուղի կողմից կազմակերպված ցերեկային ճամբարում 13.07.2018

Այսօր Իջևանի թիվ 1 դպրոցում ՀԿԽԸ Տավուշի մարզային մասնաճյուղի կողմից կազմակերպված ամառային ցերեկային ճամբարի եզրափակիչ օրն էր, իսկ մեկնարկը տրվել էր հուլիսի 9-ին: Ինչպես վկայում են մասնակիցները, քանի որ քաղաքում գրեթե չկան զվարճանքի ու միջոցառումների անցկացման վայրեր, 5 օրվա ընթացքում 8-14 տարեկան 40 երեխաների համար կազմակերպված այս ճամբարը բավականին բովանդակալից հանգիստ անցկացնելու հնարավորություն էր: Երեխաների կազմն ընտրել էին ՀԿԽԸ կամավորները՝ խորհրդակցելով դասղեկների և համաձայնեցնելով...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ 12.07.2018

  2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,  համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության,  մարզում հաշվառված են 5188 աշխատանք փնտրող անձ /Իջևանում՝ 1827,Դիլիջանում՝ 1827, Բերդում՝ 594, Նոյեմբերյանում՝ 940/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում...

Առաջին դասընթացը հեռավար ուսուցման եղանակով

Առաջին դասընթացը հեռավար ուսուցման եղանակով 12.07.2018

Հուլիսի 2-ից 13-ը Տավուշի մարզպետարանում վերապատրաստման դասընթաց են անցնում մարզի 5 խոշորացված համայնքների համայնքային ծառայողներ: Դասընթացին մասնակցում են 25 համայնքային ծառայող, հիմնականում համայնքապետարանների ֆինանսական ոլորտի պատասխանատուներ և աշխատակազմի քարտուղարներ: ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ օգտագործելով 21-րդ դարի նորարարական տեխնոլոգիաները, այս անգամ դասընթացն անց  է կացնում  հեռավար ուսուցման եղանակով: Դասընթացն անցնում է ՀՀ Տավուշի մարզպետարանի ուսումնական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-14 14:01:39