Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քարտեզագրման անճշտության հետ կապված հարցը ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդատուի հետ քննարկվել է Դիլիջանի համայնքապետարանում

20.09.2018

   ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Խուդավերդյանը և մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի վարիչ Արծրուն Նազարյանը Դիլիջանի համայնքապետարանում ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդատու Վարդան Գրիգորյանի հետ քննարկել են քարտեզագրման անճշտության հետ կապված հարց: Քննարկմանը մասնակցել են նաև համայնքի ղեկավարը, ,,Դիլիջան ազգային պարկ,, ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը, համապատասխան մասնագետներ: Հարցը կապված է համայնքի և ազգային պարկի միջև ներքին սահմանների հետ. ժամանակին սխալ քարտեզագրման արդյունքում Դիլիջան քաղաքից 8 հա տարածք անցել է ազգային պարկին: Դեռևս 1968 թվականին Դիլիջանի քաղսովետի գործադիր կոմիտեի որոշմամբ Դիլիջանի հակատուբերկուլյոզային առողջարանի կառուցման համար հատկացվել է 18,0 հա հողատարածք: 2010 թվականին իրականացվել է առողջարանի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքների պետական գրանցում, համաձայն որի հողամասի մակերեսը 18,0 հա-ի փոխարեն կազմել է 10,0 հա, իսկ տարբերություն 8,0 հա-ը քարտեզում արտահայտվել է որպես ազգային պարկի տարածք: Դիլիջանի համայնքապետարանում քննարկվել է այդ 8,0 հա տարածքի նպատակային նշանակությունը փոխելու հարցը: Ներկայումս սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող 10 հա-ի վրա ընթանում են շինարարական աշխատանքներ: Իսկ նպատակային նշանակությունը փոփոխելու դեպքում ,,Սոլար Սոլյուշնզ,, ՓԲԸ-ն պատրաստ է այստեղ իրականացնել 2 խոշոր ծրագիր, որի համար կկատարի 32 մլն. եվրոյի ներդրում: Միաժամանակ նպատակային նշանակության փոփոխության դեպքում համայնքային բյուջե կմուտքագրվի ավելի քան 150 մլն. դրամ գումար, ինչպես նաև հողի հարկի մասով համայնքային բյուջե լրացուցիչ կմուտքագրվի տարեկան մոտ 1 մլն. դրամ /չհաշված կառուցվող շենք-շինությունների գույքահարկերը/:
 Քննարկման արդյունքում բնապահպանության նախարարի խորհրդատուն ասել է, որ հարցի մասին մանրամասն կզեկուցվի նախարարին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59