Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական աշխատանքային խորհրդակցությունում

24.09.2018

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որտեղ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներն առանձին-առանձին ներկայացրին նախորդ ժամանակահատվածում կատարած աշխատանքները, առաջիկա անելիքները և լսեցին դրանց վերաբերյալ մարզպետի հանձնարարականները: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը տեղեկատվություն ներկայացրեց մարզում ընթացող բերքահավաքի վերաբերյալ: Սեպտեմբերի 24-ի դրությամբ Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղն արդեն մթերել է 2500 տոննա խաղող, Իջևանի գինու և կոնյակի գործարանը՝ 260 տոննա, Երևանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի մասնաճյուղը՝ 735 տոննա, իսկ Բերդավանի գինու գործարանը՝ 26 տոննա: Վերջինս մթերումը սկսել է ամսի 22-ին: Մարզպետ Վահե Ղալումյանը հանձնարարեց խիստ ուշադիր լինել տվյալների հավաքագրման հարցում, անմիջականորեն աշխատել համայնքների ղեկավարների, համապատասխան ձեռնարկությունների հետ և ճշգրտորեն ներկայացնել իրական պատկերը:
Մարզպետարանի տեղական ինքնակառավարման և ՀԳՄ հարցերով վարչության աշխատանքները ներկայացրեց ՏԻ և ՀԳՄ հարցերով բաժնի պետ Աշոտ Մարդանյանը: Տեղեկացրեց, որ ըստ նախատեսված ժամանակացույցի այս շաբաթ վարչական վերահսկողության ուսումնասիրություններ են կատարելու Գանձաքար, Իջևան և Բերդ համայնքներում: Մարզպետը հանձնարարեց, որ ուշադրություն դարձնեն համայնքների ավագանիների կայացրած որոշումների ոչ միայն իրավական կողմի ապահովման վրա, այլև ուսումնասիրեն և վերլուծեն նաև բովանդակային կողմը:
Կատարած ընթացիկ աշխատանքները ներկայացրին նաև կրթության, մշակույթի և սպորտի, առողջապահության և սոցիալական ապահովության, քաղաքաշինության, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունների պետերն ու ներքին աուդիտի, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծությունների, հողաշինության և հողօգտագործման, տրանսպորտի և ճանապարհաշինության, անձնակազմի կառավարման, բնապահպանության, վարչատնտեսական, զորահավաքային նախապատրաստության բաժինների վարիչները:
Քննարկվեցին դպրոցները երիտասարդ ուսուցիչներով համալրելու, քաղաքաշինական մրցույթների նախապատրաստական աշխատանքները պատշաճ կատարելու, ճանապարհների սպասարկման և նորոգումների, հողհատկացումների, ԳԷՍ-երի շահագործման թույլտվությունների, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մարզի մասնակցության հետ կապված հարցեր, ինչպես նաև բազմաթիվ այլ ընթացիկ խնդիրներ: Տրվեցին համապատասխան հանձնարարականները, որոնց կատարման մասին կզեկուցվի հընթացս:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05