Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել Բերդի հիմնանորոգված թիվ 4 դպրոցի բացման արարողություն

24.09.2018

  Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ բարեգործական ծրագրերը շարունակվում են Բերդի տարածաշրջանում: Կազմակերպության կրթական բաղադրիչի շրջանակներում այսօր տեղի է ունեցել Մարդիգյան ընտանիքի բարերարությամբ հիմնանորոգված Բերդի թիվ 4 հիմնական դպրոցի բացման արարողություն, որին ներկա են եղել նաև տեր և տիկին Մարդիգյանները: Միջոցառմանը մասնակցել են մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, շինարարական աշխատանքներն իրականացրած կազմակերպության ներկայացուցիչները: Ողջունելով ներկաներին՝ դպրոցի տնօրեն Անահիտ Աբգարյանը շնորհակալություն է հայտնել Մարդիգյան ընտանիքին դպրոցը ամբողջովին հիմնանորոգելու և մասնակի գույքով ապահովելու համար, նշել, որ արդեն ավելի քան հինգ տարի է ՀՕՖ-ը շնորհակալ աշխատանքներ է իրականացնում Բերդի տարածաշրջանում՝ դպրոցականների ուսման համար ավելի լավ ու հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով: Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում կատարած մեծածավալ ներդրումների և հայրենանվեր աշխատանքների համար Տավուշի մարզպետի անունից բարերարներին ողջունել է նաև մարզպետարանի աշխատակազմի ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծությունների բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը և շնորհակալագիր հանձնել տեր և տիկին Մարդիգյաններին: Միջոցառումը եզրափակվել է դպրոցի շնորհալիների ուժերով կազմակերպված համերգային ծրագրով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57