Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2000 ընկուզենի մեկ ծառատունկի ընթացքում

12.11.2018

Դեռևս սեպտեմբեր ամսին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունն ու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը համատեղ ծառատունկ կազմակերպելու նախաձեռնությամբ էին հանդես եկել, որն իրականություն են դարձրել այսօր: Ծառատունկին մասնակցել են ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը,  ԲՆ անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանը, <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Վահե Ղազարյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Արտակ Ցուցուլյանը, Սևքարի անտառտնտեսության աշխատակիցները, ուսանողներ, ոստիկաններ:
Ծառատունկը կատարավել է Սևքարի անտառտնտեսության թիվ 2 պահաբաժնի Աճարկուտ համայնքին կից տարածքում: 5 տարեկան տնկիները նույնպես տրամադրվել են նույն կազմակերպության կողմից: 2 հա տարածքի վրա տնկվել է 2000 ընկուզենի, որոնց տնկիները աճեցվել են Սևքարի անտառտնտեսության տնկարանում՝ անտառից վերցված սերմերով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03