Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԱԶԱՏԱՄՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 17.08.2018
2018 թվականի օգոստոսի 24-ին, ժամը 15:00-ին, Ազատամուտի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով. 1. Ազատամուտ համայնքի 2018թ. տարեկան բյուջեի նախագիծը հաստատելու մասին: 2. Ազատամուտ համայնքի 2018թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին: 3. Ազատամուտի համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:...
ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԸ 16.08.2018
«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի թիմը հրավիրում է մասնակցելու Իջևանում կայանալիք աշխատանքի տոնավաճառին, որի բացումը տեղի կունենա օգոստոսի 18-ին, ժամը 11:00-ին, Իջևանի «Քանդակների այգում» (հասցե՝ Վալանսի փողոց, ք. Իջևան): Միջոցառումը ուղեկցվելու է գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառքով: Տոնավաճառի մասնակից 50 գործատուներ ներկայացված կլինեն թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկություններով և սեփական...

Առողջապահության նախարարի շրջայցը Տավուշի մարզում 16.08.2018
Օգոստոսի 15-ին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նաև Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնում, իր գոհունակությունն արտահայտել բուժհիմնարկի գործունեության, աշխատանքային պայմանների, բուժսարքավորումներով հագեցվածության վերաբերյալ: Այնուհետև նախարարն այցելել է Իջանի բժշկական կենտրոն, եղել բոլոր բաժանմունքներում, տնօրինության հետ քննարկել հիվանդանոցում...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 16.08.2018
2018 թվականի օգոստոսի 16-ին, ժամը 11:00-ին Բերդի համայնքապետարանում տեղի է ունենալու համայնքի ավագանու արտահերթ նիստը հետևյալ օրակարգով՝ <<ՀՀ 2018թ. պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Բերդ համայնքի Նորաշեն-Մովսես 7,5 կմ միջբնակավայրային ճանապարհի հիմնովին վերանորոգում և ասֆալտապատում>> ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտը հաստատելու մասին:

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է <<Բենտոնիտ>> բաց բաժնետիրական ընկերություն 16.08.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է <<Բենտոնիտ>> բաց բաժնետիրական ընկերություն: Այցի ընթացքում մարզպետը մոտիկից ծանոթացել է ընկերության գործունեությանը, արտադրական հնարավորություններին, արտադրության տեսակներին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնի այցի ընթացքում Տավուշի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ ընկերության տնօրենը ներկայացրել էր, որ Բենտոնիտի արտադրանքը հիմնականում իրացվում է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն տեղեկացրել էր, որ Հայաստանում նույնպես, մասնավորապես...
Օգոստոսի 14-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ, որին մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ողջունելով գործընկերներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը դրական է գնահատել նախարարներ-մարզպետներ ձևաչափով խորհրդակցությունների արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և հավելել, որ պարբերական աշխատանքային խորհրդակցությունները խթան են հանդիսանում...


