Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մրցանակներով՝ միջազգային մրցույթից

12.12.2018

   Այս տարի ,, Լիդիցե 46,, ամենամյա միջազգային նկարչական և դեկորատիվ արվեստի մրցույթը կայացել է ,, Ջուրը՝ ոսկուց առավել,, խորագրի ներքո: Խորագիրն ընտրվել է Չեխիայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի կողմից՝ նկատի ունենալով խմելու ջրի պակասի, երաշտի և կլիմայի փոփոխության հետ կապված գլոբալ խնդիրները: Ցուցահանդես-մրցույթին մասնակցել է 79 պետություն, ներկայացվել է 29967 աշխատանք: Մասնագիտական միջազգային ժյուրիի կողմից շնորհվել է 1246 մրցանակ 67 պետությունների ներկայացուցիչների:
  Մրցույթին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետությունից Չեխիայի Հանրապետություն է ուղարկվել թվով 305 աշխատանք, որից միայն 69-ը Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցից: Մրցույթում Հայաստանն ունեցել է 13 դիպլոմակիր երեխա և մեկ մեդալ: Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի նախաձեռնությամբ, նրանց պարգևատրման արարողությունը տեղի է ունցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Ողջույնի խոսքով հանդես է եկել և մրցույթին մասնակցած երեխաներին շնորհավորել թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Մրցանակները հանձնել է Չեխիայի դեսպանը:
   Դիպլոմների և նվերների են արժանացել նաև Դիլիջանի գեղարվեստի դպրոցի սաներ Մարիամ Հակոբյանը, Արեն Ասատրյանը, Ալիկ Մարկարյանը, Տագուհի Սողոյանը և Գեորգի Թորոսյանը: Իսկ լավագույն գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների հավաքածուի համար դպրոցը պարգևատրվել է մեդալով: Դեսպան Պետր Միկիսկան հատուկ շնորհակալություն է հայտնել Դիլիջանի գեղարվեստի դպրոցի դասատուներ Սոֆյա և Նազիկ Պարանյաններին, դպրոցի տնօրեն Հրեղեն Գասպարյանին՝ իր խոսքում կարևորելով երկար տարիների արդյունավետ համագործակցությունն ու մասնակցությունների արդյունքում՝ դպրոցի ձեռքբերումները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18