Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շերամին էր նվիրված Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառումը

12.12.2018

  Հայ գուսան-երգահան, ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորող Շերամին /Գրիգոր Կարապետի Թալյան/ էր նվիրված Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում կազմակերպված հերթական միջոցառումը: Շերամի ստեղծագործությունները բարձր են գնահատել Արմեն Տիգրանյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը և այլ ճանաչված կոմպոզիտորներ: Իսկ Էդվարդ Միրզոյանի խոսքերով՝ Շերամը ոչ թե աշուղ էր, այլ կոմպոզիտոր, քանի որ հորինում էր նոր և գեղեցիկ մեղեդիներ: Թառից հորդած ծորուն նվագակցությամբ նա երգում էր իր երգերը բոլորովին նոր մեղեդիներով:
 Իջևանի թիվ 1 դպրոցի երաժշտության ուսուցչուհի Նարինե Շահինյանի հաղորդմամբ միջոցառումը կազմակերպվել է կրթօջախում ավանդաբար անցկացվող երգչախմբային ստուգատեսների շրջանակում՝ նպատակ ունենալով երեխաներին ճանաչելի դարձնել ու սիրել հայ ազգային երգարվեստը: Միջոցառմանը ներկա էր Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը: Մասնակցում էին 4-7-րդ դասարանների աշակերտները, ովքեր մեծ սիրով ներկայացրին Շերամի երգերը, որոնք ուղեկցվում էին երեխաների պարային գեղեցիկ կատարումներով: Ելույթները մեջընդմիջվում էին Շերամի կյանքին ու ստեղծագործությանը վերաբերող պատմություններով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18