Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում <<Մասնագետների շրջանում երեխաների պաշտպանության համակարգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում>> ծրագրի շրջանակում: Մասնակցել են երեխաների պաշտպանության ոլորտում գործող մասնագետները, որոնք ներկայացրել են ինչպես պետական, համայնքային կառույցները, այնպես էլ հասարակական կազմակերպություններ: Քննարկման նպատակն էր բարձրացնել մասնագետների իրազեկվածությունը՝ կապված երեխաների պաշտպանության համակարգում առկա բարեփոխումների հետ: Ինչպես...
«Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք». հայկական կողմի առաջարկությամբ այս որոշումը հաստատվել էր դեռևս 2017-ի հոկտեմբերի 11-ին՝ Սոչիում կայացած ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների նիստում: Մշակութային մայրաքաղաքի տիտղոսը Գորիսին հանձնելու պաշտոնական արարողությանն ու մշակութային ամենատարբեր միջոցառումներին մասնակցելու նպատակով, հուլիսի 7-ին Գորիս էր ժամանել ԱՊՀ մասնակից երկրների 150 հոգանոց պատվիրակությունը: Արցախ-Սյունիք մայրուղու վրա, ժայռերի...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 04.07.2018
2018 թվականի հուլիսի 11-ին ավագանու նիստեր կկայանան Տավուշի մարզի Բերքաբեր, Խաշթառակ և Աչաջուր համայնքներում:
Ամառային զորակոչի մեկնարկը 03.07.2018
Այսօր՝ հուլիսի 3-ին, Տավուշի մարզում մեկնարկեց ամառային զորակոչը: Զորակոչի մեկնարկի կապակցությամբ հանդիսավոր արարողություն տեղի ունեցավ մարզկենտրոն Իջևանի զինկոմիսարիատում, որի բակը վաղ առավոտից բազմամարդ էր: Նորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ճանապարհելու էին եկել Տավուշի մարզպետի տեղակալներ Վարդան Ալեքսանյանն ու Կարեն Խուդավերդյանը, համայնքների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ, ընկերներ ու բարեկամներ: Արարողությունն սկսվեց մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանի...
Իջևանի երաժշտական դպրոցի համույթը՝ համայնքներում 03.07.2018
Հետամուտ լինելով ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի առաջարկին, որպեսզի մարզում գործող երաժշտական, արվեստի օջախները ելույթներով հադես գան համայնքներում, Իջևանի երաժշտական դպրոցը օրերս համերգ էր կազմակերպել սահմանամերձ Վազաշեն գյուղում: Մշակույթի տանը հավաքվել էր համայնքի արվեստասեր հասարակությունը, ներկաներ կային նաև հարևան Այգեհովիտ համայնքից: Բազմաթիվ կատարումներով հադես է եկել Իջևանի երաժշտական դպրոցի ժողգործիքների համույթը Հայկ Մելիքբեկյանի ղեկավարությամբ: Համերգն անցել է ջերմ մթնոլորտում...
Նշանակվել են ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալներ 03.07.2018
Համաձայն ՀՀ վարչապետի 2–ը հուլիսի 892-Ա և 893-Ա որոշումների, Կարեն Խուդավերդյանը և Վարդան Ալեքսանյանը նշանակվել են ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալներ: