Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են մարզի առողջապահության ոլորտի խնդիրները

31.07.2018

Այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ նվիրված առողջապահության ոլորտի խնդիրներին: Վարել է մարզպետ Վահե Ղալումյանը, մասնակցել են մարզի առողջապահական հաստատությունների ղեկավարները, մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանը, Վարդան Ալեքսանյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Մարզպետ Վահե Ղալումյանը խորհրդակցության հենց մեկնարկին տեղեկացրել է, որ 2 ամսվա ընթացքում մարզպետարան դիմած դիմում-բողոքների մի գերակշիռ մաս վերաբերում է առողջապահության ոլորտին:
- Կան խնդիրներ, որոնք դուք նույնպես ի վիճակի չեք լուծելու, սակայն կան և այնպիսինները, որ անմիջական Ձեր հսկողության ներքո են գտնվում և դուք կարող եք դրանք կարգավորել: Մինչև հիմա նույնպես ասել ենք, որ հատկապես ուշադիր լինեք պետության կողմից պատվիրակված ծառայությունների նկատմամբ: Այսուհետ այդ առումով առավել խիստ քաղաքականության ենք անցնելու և յուրաքանչյուր դիմում-բողոքի հետևից գնալու ենք: Բուժհաստատություններում փակցված է այդ ծառայությունների ցանկը, բայց պետք է աշխատակազմերը նույնպես խիստ ուշադիր լինեն և բնակիչներին անհրաժեշտության դեպքում մատչելի լեզվով բացատրեն՝ միևնույն ժամանակ խիստ բարձրացնելով ծառայւթյունների որակը,-նշել է Վահե Ղալումյանը:
Մարզպետը նաև տեղեկացրել է, որ համայնքներ այց կատարելու ընթացքում, այցելում է բուժկետեր: Նա հայտնել է, որ գյուղի բնակչությունը հիմնականում գոհ է աշխատակիցներից, գիշեր-ցերեկ նրանք ծառայում են իրենց ժողովրդին, սակայն տեղերում բողոքում են առաջին անհրաժեշտության նյութերի, դեղորայքի պակասից: Մարզպետը հանձնարարել է ուշադիր լինել նաև այս ուղղությամբ և ապահովել բուժկետերին:
Շարունակելով խորհրդակցությունը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որոնց նկատմամբ առօրյա գործունեության ընթացքում բուժհաստատությունները պետք է ուշադիր և հետևողական լինեն: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև առողջապահական հասատությունների բյուջեների, շենքերի հիմնանորոգման հետ կապված հարցեր և այլ խնդիրներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18