Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին Տավուշի մարզային փրկարարական վարչության 2018 թվականի գործունեության արդյունքները

Ամփոփվեցին Տավուշի մարզային փրկարարական վարչության 2018 թվականի գործունեության արդյունքները 30.01.2019

  Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությանը, որը վարեց մարզպետի տեղակալ Կարեն Խուդավերդյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Վահան Փիրումյանը ներկայացրեց Տավուշի մարզային փրկարարական վարչության 2018 թվականի գործունեության արդյունքները: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Արթուր Խաչիկյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետի տեղակալ, կապիտան Խաչատրյանը, փրկարարական ծառայության մարզային ստորաբաժանումների...

Զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 29.01.2019

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարել է մարզպետի տեղակալ Կարեն Խուդավերդյանը: Օրակարգի առաջին հարցով քննարկվել են Տավուշի մարզում ձմեռային զորակոչի ընթացքի հետ կապված  հարցեր: Հաջորդ հարցը վերաբերել է  զորակոչային բժշկական հանձնաժողովը բժիշկ-մասնագետներով համալրելու խնդրին: Նիստի ընթացքում  նաև ուսումնասիրվել և քննարկվել են  տարկետման ներկայացված գործերը:

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐԸ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԻՋԵՎԱՆՈՒՄ

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐԸ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԻՋԵՎԱՆՈՒՄ 29.01.2019

Հայոց բանակի 27-րդ տարեդարձի առթիվ,  հունվարի 28-ին երթ և ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Տավուշի մարզկենտրոն Իջևանում:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀԱՅՈՑ  ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 25.01.2019

          Սիրելի հայրենակիցներ  Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց <<ՀՀ պաշտպանության նախարարության մասին>> պատմական որոշումը, որով էլ ազդարարվեց Ազգային բանակի հիմնման սկիզբը: Միայն մարտունակ բանակը կարող էր լինել Հայոց անկախ պետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող անկախության և անվտանգության պահպանման երաշխիքը: Այսօր մեր բանակը նաև յուրաքանչյուրիս հպարտությունն է,...

Հանրային քննարկում

Հանրային քննարկում 25.01.2019

 Այսօր Իջևանի երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկում, որին ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալներ Սամվել Ռուբենյանը և Տիգրան Թամրազյանը: Քննարկմանը մասնակցում էին Իջևանի քաղաքապետը, քաղաքապետարանի պատասխանատուներ, հասարակական կազմակերպությունների, տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ, Իջևան քաղաքի բնակիչներ: Քննարկման մասնակիցներին ողջունեց մարզպետի տեղակալ Սամվել Ռուբենյանը: Քննարկվող թեման վերաբերում էր Իջևան քաղաքի աղբահանության ու սանմաքրման հարցերին:...

Եվս երկու շտապօգնության մեքենա է հատկացվել Տավուշի մարզին

Եվս երկու շտապօգնության մեքենա է հատկացվել Տավուշի մարզին 24.01.2019

  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը նվիրաբերած շտապօգնության մեքենաներից անցած տարեվերջին ՀՀ առողջապահության նախարարության կողմից Տավուշի մարզին հատկացված 6 գծային մեքենաներին և 3 ռեանիմոբիլներին ավելացավ ևս 2 գծային շտապօգնության մեքենա, որից մեկը հատկացվել է <<Արծվաբերդի ԱԿ>> ՊՈԱԿ-ին, մյուսը` Իջևանի ԱԱՊԿ-ին: Մեքենաները հագեցած են ժամանակակից պահանջներին համապատասխանող բժշկական սարքավորումներով և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-30 16:22:38