Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2019թ. Տավուշի մարզում ճանապարհաշինության բնագավառում նախատեսված աշխատանքները

27.03.2019

 Տավուշի մարզն ընդգրկում է 152.6 կմ միջպետական նշանակության, 336.8 կմ հանրապետական նշանակության և 300,1 կմ մարզային /տեղական/ նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ:
 2019թ. ՀՀ պետական բյուջեի ծրագրերով նախատեսվում է իրականացնել Մ-16 Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի 16.8 կմ թվով 5 ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները` 1 422.31 մլն. դրամ արժեքով, Ոսկեպար-Բաղանիս 813 գծմ հատվածի կառուցման աշխատանքները, Գանձաքար-Իծաքար հանրապետական նշանակության ավտոճանապարհի փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները, Բերքաբեր տանող 4.0 կմ երկարությամբ հանրապետական նշանակության, Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր 5.7 կմ երկարությամբ մարզային նշանակության, Բերդ-Արծվաբերդ-Չինարի 1.65 կմ /Վերին Կարմիրաղբյուրի հատված/ երկարությամբ հանրապետական նշանակության, Բերդավանի 2.1 կմ երկարությամբ ներհամայնքային, Այգեպարի 2.0 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները:
 2019թ. Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագրով կիրականացվեն Գետահովիտ տանող 1.7 կմ երկարությամբ մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:
 2019թ. Ասիական զարգացման բանկի Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի վերականգնման ծրագրի շրջանակներում, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատվիրատվությամբ, նախատեսվում է իրականացնել մարզի Արճիս-Բագրատաշեն 13.33 կմ երկարությամբ միջպետական ճանապարհահատվածի հիմնանորգման աշխատանքները:
 2019թ. ՀՀ ՊԲ հրատապ լուծում պահանջող համայնքային հիմնախնդիրների վերականգնման ծրագրով, ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, նախատեսվում է իրականացնել Արծվաբերդի դպրոց տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները 12.0 մլն. դրամ նախահաշվային արժեքով, Բերդ համայնքի Իծաքար բնակավայրում հենապատի վերակառուցման և համայնքային ճանապարհի վերանորոգման աշխատանքները՝ 8.0 մլն. դրամ նախահաշվային արժեքով, Վազաշենի համայնքային ճանապարհի սալապատման աշխատանքները՝ 8.0 մլն. դրամ նախահաշվային արժեքով, Չորաթանի ձեռնոցի գործարան տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները՝ 38.0 մլն. դրամ նախահաշվային արժեքով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26