Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խումբը համայնքային պատասխանատուների հետ ուսումնասիրություններ է կատարում՝ նպատակ ունենալով ճշգրտել խնդիրները, որոնց լուծումը կնպաստի անմշակ հողերի մակերեսների կրճատմանը

29.03.2019

Նպատակ է դրվել Տավուշի մարզում կրճատել անմշակ հողերի մակերեսները և բարձրացնել հողերի օգտագործման արդյունավետությունը: Սրանք կլինեն այն տարածքների հաշվին, որոնք տարիներով չեն մշակվել: Կլինեն նաև նոր գործարկվող տարածքներ: Որոշ համայնքներում կան այնպիսի հատվածներ, որոնք հնարավոր է ոռոգելի դարձնել որևէ խողովակ վերանորոգելով կամ փոքր տարածությունների վրա ջրագիծ անցկացնելով: Բոլոր նման խնդիրները վեր հանելու, քարտեզագրելու նպատակով, մարզպետի հանձնարարականով, մարզպետարանում ստեղծված աշխատանքային խումբը ամբողջ մարզի տարածքում սկսել է ուսումնասիրության աշխատանքները: Բերդի տարածաշրջանի բոլոր համայնքներում աշխատանքային խումբն արդեն եղել է: Այցի ընթացքում մասնագետները կատարել են գյուղատնտեսական հողերի նախնական քարտեզագրման աշխատանքներ, համայնք առ համայնք ծանոթացել ոլորտի հիմնախնդիրներին, գյուղատնտեսական տեխնիկայի առկայությանը, բնակավայրերի վարչական ներկայացուցիչների կողմից ներկայացվել են տարբեր առաջարկություններ, որոնք կնպաստեն հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը: Ուսումնասիրության ընթացքում խիստ ուշադրություն է դարձվել ոռոգվող տարածքների ընդլայնման խնդրին: Մարզպետ Հայկ Չոբանյանի հանձնարարականներից է նաև, որպեսզի ոռոգման համակարգի խնդիրները համայնք առ համայնք, խողովակ առ խողովակ քննարկվեն, գտնվեն դրանց լուծման տարբերակները:
-Վերագործարկվող ոռոգելի տարածքները 500 հեկտարի հասցնելու ծրագիրը նվազագույնն է, որ պետք է այս տարի իրականացնենք, քանի որ այդ պոտենցիալն իրականում առկա է,- մարզպետի խոսքով այսպես պիտի առաջ գնանք՝ նպատակ ունենալով մոտենալ խորհրդային տարիների ցուցանիշին, որը կազմել է 20 000 հա:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18