Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսուհետ բոլոր մրցույթները պիտի լինեն արդար և օրենքի տառին համապատասխան

Այսուհետ բոլոր մրցույթները պիտի լինեն արդար և օրենքի տառին համապատասխան 16.07.2018

Վաղը՝ հուլիսի 17-ին, ըստ նախապես հրապարակված հայտարարության, տեղի է ունենալու մրցույթ Տավուշի մարզի Գոշի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար: Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց Գոշի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի անդամներին: Մարզպետը տեղեկացրեց, որ սա իր նշանակումից հետո առաջին մրցույթն է, և սյսուհետ թափուր պաշտոնների համար անցկացվող բոլոր մրցույթները պետք է անցնեն օրենքի տառին համապատասխան, լինեն ամբողջովին արդար: Նա ընդգծեց, որ խորհրդի յուրաքանչյուր անդամ իր...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 16.07.2018

2018 թվականի հուլիսի 18-ին, ժամը 16:00-ին Գետահովիտի համայնքապետարանում տեղի է ունենալու Գետահովիտ համայնքի ավագանու թիվ 8 /արտահերթ/ նիստը: 

Կարեն Ղազարյանը Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում հաշվառված, հոգեբույժի հսկողության տակ գտնվող հիվանդ է 15.07.2018

Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե իբր Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ» 1984թ. ծնված Կարեն Ղազարյանին: ՀՀ Տավուշի մարզպետարանը պաշտոնապես հայտարարում է, որ Կարեն Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ կապ չունի զինվորական ծառայության հետ: Կարեն Ղազարյանը դեռևս 2013 թվականին, հոգեկան և վարքային խանգարումներ ախտորոշմամբ, Ավանի հոգեբուժական կլինիկայից ուղարկվել է Նոյեմբերյանի...

Մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 13.07.2018

Այսօր տեղի ունեցավ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Վահե Ղալումյանը: Օրակարգում քննարկման էր դրված երկու հիմնական հարց: Առաջինը 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքի և խնդիրների մասին էր, երկրորդ հարցը վերաբերում էր տարկետման ներկայացված անձնական գործերին: Հարցերի շուրջ տեղեկատվությամբ և զեկուցումներով հանդես եկան զինկոմներ Կ. Հարությունյանը, Գ. Խաչատրյանը, Հ. Հակոբյանը և Մ. Ասատրյանը:

Դպրոցի երեխաները ՀԿԽԸ Տավուշի մարզային մասնաճյուղի կողմից կազմակերպված ցերեկային  ճամբարում

Դպրոցի երեխաները ՀԿԽԸ Տավուշի մարզային մասնաճյուղի կողմից կազմակերպված ցերեկային ճամբարում 13.07.2018

Այսօր Իջևանի թիվ 1 դպրոցում ՀԿԽԸ Տավուշի մարզային մասնաճյուղի կողմից կազմակերպված ամառային ցերեկային ճամբարի եզրափակիչ օրն էր, իսկ մեկնարկը տրվել էր հուլիսի 9-ին: Ինչպես վկայում են մասնակիցները, քանի որ քաղաքում գրեթե չկան զվարճանքի ու միջոցառումների անցկացման վայրեր, 5 օրվա ընթացքում 8-14 տարեկան 40 երեխաների համար կազմակերպված այս ճամբարը բավականին բովանդակալից հանգիստ անցկացնելու հնարավորություն էր: Երեխաների կազմն ընտրել էին ՀԿԽԸ կամավորները՝ խորհրդակցելով դասղեկների և համաձայնեցնելով...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ 12.07.2018

  2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,  համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության,  մարզում հաշվառված են 5188 աշխատանք փնտրող անձ /Իջևանում՝ 1827,Դիլիջանում՝ 1827, Բերդում՝ 594, Նոյեմբերյանում՝ 940/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 14:38:08