Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տավուշի մարզպետարանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տավուշի մարզպետարանում 11.08.2018

 Այսօր Տավուշի մարզպետարանում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է տալու աշխատանքը քաջալերելուն ուղղված ծրագրերին։ Դիտավան համայնքի ղեկավարի՝ կառավարության աջակցությամբ գյուղ տանող ճանապարհը հիմնանորոգելու հարցին ի պատասխան վարչապետը նախ ասաց, որ Դիտավան համայնքում հաջողված տնտեսական գործունեություն իրականացնելու մասին այս օրերին շատ է լսել, ապա ավելացրեց,...

Հուսահատությունը մոռացեք, միասին աշխատում ենք. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է այգեհովիտցիներին

Հուսահատությունը մոռացեք, միասին աշխատում ենք. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է այգեհովիտցիներին 10.08.2018

Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի բնակիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը բարձրացրել են  իրենց մտահոգող հացերը: Բնակիչները վարչապետի հետ զրույցում նշել են, որ համայնքում ամենամեծ խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է, մյուս կողմից էլ` կադրերի պակասը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել համայնքային ծրագրերին, սակայն համայնքը ինքը նույնպես պետք է մասնակցություն ունենա: «Համայնքը պետք է ներկայացնի կոնկրետ ծրագիր, ասի` կառավարություն, ասենք,...

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Տավուշ Տեքստիլ» ընկերություն. ձեռնարկությունը մասնագետների կարիք ունի

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Տավուշ Տեքստիլ» ընկերություն. ձեռնարկությունը մասնագետների կարիք ունի 10.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է «Տավուշ Տեքստիլ» ընկերություն:  «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրեն Երիցյանի ուղեկցությամբ վարչապետը շրջել է ընկերության տարածքում, ծանոթացել արտադրական հնարավորություններին, անցած ուղուն, ձեռքբերումներին: Սուրեն Երիցյանը վարչապետի հետ զրույցում խոսել է որակյալ կադրերի խնդրի մասին՝ նշելով, որ մասնագետների կարիք ունեն: Նա նշել է, որ Բերդում գործող ուսումնարանի...

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է համայնքների խոշորացման խնդրին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է համայնքների խոշորացման խնդրին 10.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում անդրադարձել է համայնքների խոշորացմանը:  Նիկոլ Փաշինյանն ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ համայնքների խոշորացման հետ կապված՝ կառավարությունն ունի հետևյալ դիրքորոշումը: «Մենք հիմա այս փուլում ունենք բազմաթիվ խոշորացված համայնքներ, ոչ ոք մեր հետևից չի ընկել, եթե նույնիսկ ընկել է, ապա մենք չենք փախչում: Նախ՝ մենք պետք է տեսնենք, թե համայնքների խոշորացման արդյունքներն...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 09.08.2018

2018 թվականի օգոստոսի 15-ին, ժամը 17:00-ին տեղի է ունենալու ՀՀ Տավուշի մարզի Վազաշեն համայնքի ավագանու հերթական նիստը:

ՀԱՐԳԵԼԻ ՏԱՎՈՒՇՑԻՆԵՐ 09.08.2018

  Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2018 թվականի օգոստոսի 10-ին և 11-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում է լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այցի ընթացքում, ի թիվս մի շարք հանդիպումների ու քննարկումների, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունենալու նաև բնակչության հետ: Օգոստոսի 10-ին, ժամը 12:50-ին Բերդի համայնքապետարանի հարակից տարածքում նախատեսված է հանդիպում Բերդ քաղաքի և տարածաշրջանի բնակավայրերի բնակիչների հետ: Նույն օրը ժամը 17:45-ին Նոյեմբերյանի համայնքապետարանի հարակից...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16