Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի ընդունելության մրցույթ

29.03.2019

 «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպությունը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի ընդունելության մրցույթ։
Մրցույթին կարող են մասնակցել 18-ից 35 տարեկան այն երիտասարդները, որոնք՝
• բնակվում (հաշվառված) են ՀՀ մարզերից մեկում (առանց բացառության),
• երազում են դառնալ երիտասարդ առաջնորդներ,
• ցանկանում են ակտիվ դերակատարում ունենալ իրենց համայնքի հանրային կյանքում,
• պատրաստակամ են մասնակցել զարգացման և բարեփոխումների գործընթացներին,
• նպատակադրված են ապագայում մաս կազմել համայնքային իշխանությանը։
 Մրցույթում ընտրված երիտասարդները հնարավորություն կստանան մասնակցելու «Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի (ՏԺԴ-ի) մեկնարկային եռօրյա դասընթացին (ապրիլի 19-21, Աղվերան), որի ընթացքում կներկայացվեն ՏԺԴ-ի գործունեության ձևաչափը, նպատակներն ու գործառույթները, ինչպես նաև կծավալվեն հետաքրքիր թեմատիկ քննարկումներ՝ նվիրված տեղական ինքնակառավարման և ժողովրդավարության հարցերին։
ՏԺԴ-ն երիտասարդներին հնարավորություն կընձեռի նաև`
• մասնակցել մարզերում իրականացվելիք հետագա խորացված դասընթացներին,
• մասնակցել մարզերում ՏԺԴ-ի հետագա գործունեության կազմակերպմանը,
• անցնել աշխատանքային պրակտիկա համայնքապետարաններում, համայնքային կազմակերպություններում, մարզպետարաններում, նախարարություններում, ՀԿ-ներում և այլ կազմակերպություններում։
  Մրցույթին մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով։
  Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 10-ն է։
  Մրցույթում ընտրված բոլոր մասնակիցների` ՏԺԴ-ի գործունեության հետ կապված ճանապարհածախսը, սնունդը և գիշերակացը կփոխհատուցվեն կազմակերպիչների կողմից։
  Հարցերի և լրացուցիչ այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 531397, 531398 հեռախոսահամարներով, գրել local.dem.school@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ ՏԺԴ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջին։

                    «Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի մասին
 Դպրոցի հիմնական նպատակն է ուսուցանել և պատրաստել ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդ մասնագետներ ՀՀ համայնքներում, ովքեր կունենան գիտելիքներ և հմտություններ թե՛ տեղական ինքնակառավարման ոլորտում, թե՛ հարակից գործառնական ոլորտներում և նշանակալիc դերակատարում կունենան ՀՀ հանրային կառավարման բարեփոխումներում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57