Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքային խնդիրները քննարկվել են Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների ներկայացուցիչների հետ

Համայնքային խնդիրները քննարկվել են Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների ներկայացուցիչների հետ 03.08.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների, ավագանիների անդամների, բնակավայրերի վարչական պատասխանատուների հետ: Քննարկվել են համայնքներին վերաբերող բազմաբնույթ հարցեր: Առաջնահերթ ուշադրություն է հրավիրվել համայնքների սեփական եկամուտների կատարման ընթացքի վրա: Համայնքների ղեկավարները վստահեցրել են, որ հատկապես գյուղերում բնակիչները հիմնական եկամուտը ստանում են տարեվերջին, ինչը հաշվի առնելով սեփական եկամուտների լրացման մեծ...

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Տավուշի մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստում ներկայացվեց ,,Խոսենք նույն լեզվով,, ծրագիրը

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Տավուշի մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստում ներկայացվեց ,,Խոսենք նույն լեզվով,, ծրագիրը 03.08.2018

  Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող <<Լիարժեք կյանք>> հասարակական կազմակերպությունը 2018 թվականի հունվարից Հայաստանում UNICEF-ի նեկայացուցչության աջակցությամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է <<Խոսենք նույն լեզվով>> ծրագիրը, որն ուղղված է հաշմանդամության գնահատման նոր գործիքի վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ու նոր մեթոդաբանության ստեղծմանը:   Այսօր <<Հույսի...

ՀՀ  Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է  <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Պետրոս Թերզյանին

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Պետրոս Թերզյանին 03.08.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի աշխատանքային խմբին, հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Պետրոս Թերզյանի ղեկավարությամբ: Քննարկվել են հիմնադրամի միջոցով մարզում իրականացվող ծրագրերը, դրանց ընդլայնման հնարավորությունները և ուղղությունները: Պետրոս Թերզյանն ընդհանուր գծերով ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը սկսած հիմնդրման օրվանից՝ 1993 թվականից: Այսքան տարիների ընթացքում հիմնադրամն իրականացրել է 1100 խոշոր և հազարավոր փոքր...

ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՂԱՎՆԱՎԱՆՔԸ

ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՂԱՎՆԱՎԱՆՔԸ 02.08.2018

  Օգոստոսի 4-ին և 5-ին, ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Աղավնավանք գյուղում տեղի կունենա գյուղի հիմնադրման 30-ամյակին նվիրված աննախադեպ միջոցառում: ,,Աղավնականչ,, խորագիրը կրող միջոցառումը հրավիրում է բոլոր ցանկացողներին՝ գիշերակացով մասնակիցը դառնալու հոբելյանական տոնակատարությանը: Ստորև ներկայացվում է միջոցառման ծրագիրը. ՕԳՈՍՏՈՍԻ 4, ՕՐ 1-ԻՆ • Բացման խոսք: • Տոնական համերգ տեղի և հրավիրված երգիչների մասնակցությամբ: • Երգ, պար: • ցուցահանդես-վաճառք:...

Մարզպետն այցելել է արտադրական ձեռնարկություններ

Մարզպետն այցելել է արտադրական ձեռնարկություններ 02.08.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է Իջևանի գինու և կոնյակի գործարան և <<Քարարտ>> քարի վերամշակման ձեռնարկություն: Մարզպետը տեղերում ծանոթացել է ձեռնարկությունների պատմությանը, արտադրական գործընթացին: Ընկերությունների ղեկավարները ներկայացրել են նաև, թե որտեղ և ինչ քանակությամբ արտադրանք են արտահանում, ինչպիսի ծրագրեր ունեն առաջիկայում կապված արտադրության ընդլայնման, արտահանման ծավալների մեծացման հետ: Մարզպետ Վահե Ղալումյանը, որպես տարածքային կառավարման ներկայացուցիչ...

Աշխատանքային խորհրդակցություն համայնքների ղեկավարների հետ

Աշխատանքային խորհրդակցություն համայնքների ղեկավարների հետ 02.08.2018

 Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց նախ Իջևան քաղաքի ու տարածաշրջանի համայնքների ղեկավարների, այնուհետև Դիլիջան համայնքի ղեկավարի ու վարչական ներկայացուցիչների հետ: Խորհրդակցության առանցքային հարցը սեփական եկամուտների հավագրումն էր, որի վրա էլ մարզպետը հրավիրեց համայնքների ղեկավարների ուշադրությունը: Անդրադառնալով յոթ ամսվա կտրվածքով սեփական եկամուտների հավաքագրմանը` մարզպետը ներկայացրեց այն համայնքները, որոնք նշված ժամանակահատվածում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16