Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է բնապահպանների ներկայացուցիչներին

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է բնապահպանների ներկայացուցիչներին 25.07.2018

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է բնապահպանների խմբին, ովքեր վերջին շրջանում են անտառապահ նշանակվել Դիլիջանի Ազգային պարկում և լծվել են անտառապահպանության գործին: Ըստ բնապահպանների, իրենք ի սկզբանե որոշել են Ազգային պարկի օրնակով ցուց տալ, թե ինչպիսին է լինում իրական անտառապահպանությունը, սակայն նրանք, ովքեր այդ տարածքում մշտապես զբաղվել են այսպես կոչված փայտի բիզնեսով, խոչընդոտներ են ստեղծում բնապահպանների համար: Հաղարծինցիներն օրեր առաջ 40-50 հոգով ծեծի են ենթարկել 3...

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային այցով եղել է  Բարեկամավան համայնքում

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային այցով եղել է Բարեկամավան համայնքում 24.07.2018

Հուլիսի 23-ին ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային այցով եղել է մարզի Բարեկամավան համայնքում: Համայնքը խիստ սահմանամերձ է և, ինչպես հայտնի է, բազում խնդիրներ ունի: Հենց նախորդ օրը, հուլիսի 22-ի երեկոյան, ադրբեջանական կողմը կրակ էր բացել գյուղի ուղղությամբ: Մարզպետ Վահե Ղալումյանը զրուցել է բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները: Հիմնականում բարեկամավանցիները խոսել են անվտանգության ապահովման, գյուղամիջյան ճանապարհների նորոգման և աշխատատեղ ունենալու, նաև այլ կենցաղային...

Քննարկվել են ոռոգման համակարգի խնդիրները

Քննարկվել են ոռոգման համակարգի խնդիրները 24.07.2018

Այսօր Տավուշի մարզպետարանում մարզպետ Վահե Ղալումյանն անց է կացրել խորհրդակցություն, որտեղ քննարկման էին դրվել մարզի ոռոգման համակարգի խնդիրները: Մասնակցել են մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը, մարզի ՋՕԸ-երի ղեկավարները, ոլորտը համակարգող մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները: Մարզպետը նշել է, որ վերջին շրջանում ոռոգման ջուր օգտագործող բնակիչները դժգոհություն են հայտնում մատակարարման որակից և ոռոգման համակարգի հետ կապված այլ խնդիրներից: Պետք է քննարկել և հասկանալ, թե...

Մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

Մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը 24.07.2018

Մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչներին պատվիրակության ղեկավարի օգնական Նիմա Դադբինի գլխավորությամբ: Ներկայացվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության հիմնական ոլորտները, Տավուշի մարզում նրաց կողմից իրականացված և նախատեսվող ծրագրերը: Մարզպետ Վահե Ղալումյանը կարևորել է կազմակերպության կողմից կատարվող աշխատանքը և սերտ ու արդյունավետ համագործակցության պատրատակամություն է հայտնել:  

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հանդիպել է Բագրատաշենի մաքսակետի մոտ բողոքի ակցիա կազմակերպողներին

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հանդիպել է Բագրատաշենի մաքսակետի մոտ բողոքի ակցիա կազմակերպողներին 23.07.2018

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, հուլիսի 21-ին Բագրատաշենի մաքսատանն անց է կացրել խորհրդակցություն, որին մասնակցել է նաև ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը: Նախորդ օրը Տավուշի մարզի մի խումբ քաղաքացիներ՝ հիմնականում Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների բնակիչներ, Բագրատաշենի մաքսակետի մոտ բողոքի ակցիա Էին իրականացրել՝ մոտ 20 րոպե փակելով մաքսակետի մուտքը: Դժգոհությունը կապված է եղել ձմերուկի ներկրման ընթացքում սահմանված համապատասխան օրենսդրական կարգավորումների հետ: Բնակիչներից...

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն երկօրյա աշխատանքային այցով Տավուշի մարզում էր

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն երկօրյա աշխատանքային այցով Տավուշի մարզում էր 23.07.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 21-ին և 22-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Մարզպետ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ նա եղել է մի շարք համայնքներում: Առաջին հանդիպումը Դիլիջանում էր, որտեղ նախարարը խորհրդակցություն է անցկացրել: Մասնակցել են համայնքի ղեկավարը, բնակավայրերի վարչական ներկայացուցիչները, ավագանու անդամները: Եվ նախարարը, և մարզպետը իրենց խոսքում կարևորել են համայնքապետարանի աշխատանքի հրապարակայնության ապահովման, ֆինանսական միջոցների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 14:38:08